Tert.am

  • Արա Արայանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հորինված հաղթանակը: Ինձ միշտ հետաքրքրել է, ինչու՞ Արցախյան առաջին պատերազմի ավարտը չզգացվեց, այն օրերին չեղավ ոչ մի ցնծություն: Նույնիսկ հրադադարից մի քանի տարի անց խոսք չկար ”հաղթանակի” մասին: Հետո սկսվեց шапкозакидательство ն, մայիսի 8 ը կպցրեցին մայիսի 9-ի պոչից դարձրին ”եռատոն”: Տգետների մի խումբ դարձավ հերոս ու գեներալ,…

    Ինչու՞ Արցախյան առաջին պատերազմի ավարտը չզգացվեց, այն օրերին չեղավ ոչ մի ցնծություն
  • «Արցախպրես»-հաղորդմամբ՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից մայիսի 8-ին պետական պաշտոնյաների, զինվորականների ու հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել խաչերթ՝ դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր: Մինչ այդ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել ժամերգություն, որից հետո եկեղեցու զանգերի ղողանջների ներքո մեկնարկել է խաչերթը՝ առաջնորդությամբ հատուկ այդ առթիվ Արցախ բերված հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ Խաչի…

    Արցախում մայիսի 9-ին ընդառաջ կայացել է խաչերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր
  • Հեռուաստղ Քիմ Քարդաշյանը Facebook-ի իր էջում լողազգեստով լուսանկար է հրապարակել։  

    Քիմ Քարդաշյանի՝ լողազգեստով նոր լուսանկարը
  • Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող համաշխարհային վարկանիշային մրցաշարում Արմեն Մելիքյանն ու Կարեն Ասլանյանը նվաճեցին Տոկիո-2020-ի ուղեգրեր: Կիսաեզրափակչում Արմեն Մելիքյանը 5:2 հաշվով հաղթեց Հարավային Կորեայից Հանջաե Չունին և եզրափակչում կփորձի գերազանցել մոլդովացի Վիկտոր Չիոբանուն: Ալսանյանն էլ հերթին կիսաեզրափակչում հաղթեց ֆրանսիացի Մամադասա Սիլայից՝ 3:1 և ոսկու համար կգոտեմարտի ուկրաինացի Պավրիզ Նասիբովի հետ:

    Արմեն Մելիքյանն ու Կարեն Ասլանյանը նվաճեցին Տոկիո-2020-ի ուղեգրեր
  • Շուշի քաղաքի և Քարին տակ գյուղի, ինչպես նաև Շուշիի շրջանի այլ տարածքների դեօկուպացիայի հիմնախնդրի լուծմանն ուղղված «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեության մեկնարկը տրվեց մայիսի 8-ին։ «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի համահիմնադիր Արմինե Հայրապետյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ ՀԿ-ի գործունեությունն ուղղված է նաև միջազգային կառույցների և իրավասու կողմերի հետ գործակցելով՝ նպաստելու պատմամշակութային ժառանգության և արժեքների պահպանությանը, հանրային…

    Մեկնարկել է Շուշիի դեօկուպացիա ՀԿ-ի գործունեությունը
  • Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Մարտունու շրջան, որտեղ այցելել է սահմանագծի պաշտպանական դիրքեր, ինչպես նաև ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին և հանդիպումներ ունեցել Ճարտար, Սոս ու Մաճկալաշեն համայնքների բնակիչների հետ: Ճարտար քաղաքում նախագահը դիտել է ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը՝ նվիրված Հայրենիքի պաշտպանության համար զոհված ըմբշամարտիկների հիշատակին: Այնուհետև երկրի ղեկավարը հանդիպում…

    ԱՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Մարտունու շրջան
  • Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․ «Այսօր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք Արմավիրի մարզի Այգեվան գյուղ` պատերազմում անմահացած ժամկետային զինծառայող Վահան Աղախանյանի ընտանիքին»:  

    Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանն այցելել են պատերազմում անմահացած զինծառայողի ընտանիքին
  • Ոստիկանության Կապանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 7-ին Ներքին Հանդ բնակավայրից Ծավ տանող ճանապարհին հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Ազատ Հ.-ն, որը ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ (Գողությանը հանցակցելը), 177-րդ (Գողությունը), 181-րդ (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) և 34-177 –րդ (Գողության փորձը) հոդվածների…

    Կապանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
  • Այսօր շամատի տանը տեղի է ունենցել հանդիպում գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ: «Ես օգոստոսին երևի թե կտեղափոխվեմ, ես եմ ընտրում երբ տեղափոխվեմ, էդ ժամանակ է ամենահարմարը»,- լրագրողների այն հարցին, թե ինչ փուլում է ԱՄՆ տեղափոխվելու գործը, ասել է գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Նա նշել է, որ Հայաստանում կշարունակի իր գործունեությունը, գրոսմասյստեր Գաբրիել Սարգսյանի հետ մտադիր են վերաբացել իրենց…

    Լևոն Արոնյանը օգոստոսին կտեղափոխվի ԱՄՆ
  • Մայիսի 7-ին և 8-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակը չի փոփոխվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը…

    Հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
  • «Պարի Սեն Ժերմենի» պաշտոնական կայքը հայտնում է, որ ֆուտբոլիստ Նեյմարը նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ։ 29-ամյա հարձակվողի հետ պայմանագիրը հաշվարկվում է մինչև 2025 թվականի ամառ: Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2017-ի ամռանը։ Ակումբի կազմում հարձակվողը անցկացրել է 112 հանդիպում և դարձել է 85 գոլի հեղինակ:

    Նեյմարը երկարաձգել է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը
  • ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հայտնում է, որ հրապարակվել են թարմացված տվյալներ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին: Տվյալների համաձայն՝ ռազմագործողությունների հետևանքով մահացել է 2 895 զինծառայող: Եվս 19 զինծառայող համարվում է անհայտ կորած:

    Ադրբեջանը հայտնել է ԼՂ պատերազմի հետևանքով 2 895 զինծառայողի մահվան մասին
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կամո Ցուցուլյանին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Կամո ՑՈՒՑՈՒԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,-ասված է նախագահի հրամանագրում:

    Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
  • «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ AnalitikaUA.net-ը հայտնում է, որ Ուկրաինայի հայերի միությունը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՝ կապված Արցախում հայկական ժառանգության դեմ արձանագրված վանդալիզմի գործողությունների հետ: Կազմակերպությունը նամակում խնդրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը հրավիրել Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության վրա, որն այժմ վտանգված է: «Կարևոր է նշել, որ Արցախի Հանրապետությունում կա հայոց պատմության և մշակույթի ավելի քան 3000 հուշարձան, այդ…

    Արցախում հայկական մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է. Ուկրաինայի հայերի միությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին
  • Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իրր էջում գրել է. «Առողջապահության նախարարի հրամանով վերացվել են մանկապարտեզների խմբերում երեխաների թվին ու հեռավորությանը վերաբերող սահմանափակումները: Դրա արդյունքում մայիսի 10-ից կվերսկսվի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաների համալրումը/ընդունելությունը: Մանկապարտեզներ կրկին հաճախելու հնարավորություն կունենան՝ ա/ այն երեխաները, որոնք նախկինում հաճախել են համայնքային մանկապարտեզներ, բայց սահմանափակումների բերումով նախադպրոցական կրթությունն ընդհատվել…

    Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում ընդունելությունը կվերսկսվի