The Sun

  • Ովքե՞ր են Մեսսիի վատագույն խաղընկերները

    Ովքե՞ր են Մեսսիի վատագույն խաղընկերները

    Բրիտանական The Sun-ը կազմել է «Բարսելոնայի» արգենտինացի աստղ Լինել Մեսսիի վատագույն խաղընկերների խորհրդանշական հավաքականը։ Դրանում ներառվել են Վիլի Կաբալերոն, Դուգլասը, Սանտյագո Վերջինին, Դմիտրի Չիգրինսկին, Մարկ Մունյեսը, Ալեքս Սոնգը, Էնցո Պերեսը, Սանդրո Ռամիրեսը, Կևին-Պրինս Բոատենգը, Ռիկարդո Ալվարեսը և Ֆրանկո Դի Սանտոն:  

  • Բեյլը մտադիր է այս մրցաշրջանում մնալ Ռեալում

    Բեյլը մտադիր է այս մրցաշրջանում մնալ Ռեալում

    Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը հնարավոր է ևս մեկ մրցաշրջան անցկացնի ակումբում։ The Sun-ի հաղորդմամբ՝ Բեյլը մտադիր չէ եկող ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ «Արքայական ակումբից»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսակցություններ են տարածվել այն մասին, որ ուելսցու և «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հարաբերություններն այդքան լավ չեն ու նրանց միջև կան տարաձայնություններ։

  • Սպասում էի, որ վերջապես հաբերս ընդունեմ․ Ինյեստան՝ ունեցած դեպրեսիայի մասին

    Սպասում էի, որ վերջապես հաբերս ընդունեմ․ Ինյեստան՝ ունեցած դեպրեսիայի մասին

    «Բարսելոնայի» լեգենդներից Անդրես Ինյեստան խոսել է կարիերայում ունեցած իր դեպրեսիայի մասին։ «Որոշակի պահի՝ հատկապես սկզբում, սպասում էի երեկոյին, որպեսզի վերջապես հաբերս ընդունեմ ու հանգստանամ: Այլևս ոչինչ չէի ցանկանում: Վատ ժամանակաշրջան էր: Իմ մտերիմները գիտեն: Քանի դեռ նման խնդրի հետ չես բախվում, չես գիտակցում, թե դա ինչ է: Ինձ համար դժվար էր, բայց ես չէի դադարում…

  • Սանչոն համաձայնության է եկել Մանչեսթեր Յունայթեդի հետ

    Սանչոն համաձայնության է եկել Մանչեսթեր Յունայթեդի հետ

    «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի հարցում: Ակումբը «Բորուսիային» առաջարկ կներկայացնի ֆուտբոլիստի տեղափոխության համար: Սպասվում է, որ կլինի ռեկորդային տրանսֆեր Պրեմիեր լիգայի պատմության մեջ: Այս մասին հայտնում է The Sun-ը:

  • Բորնմութի ֆուտբոլիստները՝ ՄՅՈւ-ի ուշադրության կենտրոնում

    Բորնմութի ֆուտբոլիստները՝ ՄՅՈւ-ի ուշադրության կենտրոնում

    Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում են հայտնվել «Բորնմութի» միանգամից 3 ֆուտբոլիստ։ The Sun-ի հաղորդմամբ՝ նրանք են հարձկվողներ Կալիմ Ուիլսոնն ու Ջոշուա Քինգը և կիսապաշտպան Դևիդ Բրուքսը։ Նշվում է նաև, որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բորնմութը» կարող է հրաժեշտ տալ իր այս խաղացողներին։

  • Ռեալի կիսապաշտպանով հետաքրքրված են Արսենալը և Էվերտոնը

    Ռեալի կիսապաշտպանով հետաքրքրված են Արսենալը և Էվերտոնը

    «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալը» և «Էվերտոնը», արդյունքում Խամես Ռոդրիգեսը կարերան կարող է շարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում: «Էվերտոնի» ներկայիս գլխավոր մարզիչը Խամեսի հետ աշխատել է նաև «Ռեալում» Հիշեցնենք, որ Ռոդրիգես Խամես-ի պայմանագրի ժամկետի լրանալուն մնացել է 18 ամիս: Այս մասին հայտնում է The Sun-ը:  

  • Տոտենհեմը ցանկանում է իր կազմ բերել Դորտմունտի դարպասապահին

    Տոտենհեմը ցանկանում է իր կազմ բերել Դորտմունտի դարպասապահին

    «Տոտենհեմը» ցանկանում է իր կազմում տեսնել «Դորտմունտի» դարպասապահ Ահարոն Ռեմսդեյլին: Այս մասին հայտնում է The Sun-ը: Դարպասապահի ծառայություններով անձամբ հետաքրքրված է Ժոզե Մոուրինյուն: Հատկանշական է նաև, այն փաստը, որ դառպասապահի համար պայքարում է նաև «Չելսին»:

  • Արտետան վարակվել է կորոնավիրուսով. Ջոնսոնը դադարեցնում է սպորտային միջոցառումները

    Արտետան վարակվել է կորոնավիրուսով. Ջոնսոնը դադարեցնում է սպորտային միջոցառումները

    Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է այսօր՝ մարտի 13-ին կքննարկեն երկրում հանրային բոլոր միջոցառումներն, այդ թվում էև սպորտային մրցաշարերը դադարեցնելու հարցը: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը։ «Երբ ստացանք Միկել Արտետայի կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրը, անմիջապես որոշում ընդունեցինք քննարկել Մեծ Բրիտանիայում բոլոր տեսակի հանրային միջոցառումները դադարեցնելու հարցը: Առողջությունն առաջին տեղում է, և մենք…

  • Ռոնալդինյոն ազատ է արձակվել, սակայն դեռևս հետաքննության փուլում է

    Ռոնալդինյոն ազատ է արձակվել, սակայն դեռևս հետաքննության փուլում է

    Ազատ է արձակվել Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին աստղ Ռոնալդինյոն։ Այս մասին հաղորդում է The Sun-ը: Հինգշաբթի օրը բրազիլացին և նրա եղբայերը՝ Ռոբերտոն, ձերբակալվել էին Պարագվայի ոստիկանության կողմից՝ երկրի սահմանը հատելիս կեղծփաստաթղթեր օգտագործելու համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոնալդինյոն մռայլ տեսք է ունեցել այն բանից հետո, երբ նրան բաց են թողել դատախազությունում ութ ժամ տևած հարցաքննությունից հետո: Նախկին…

  • Ռոնալդուի մայրը հիվանդանոց է տեղափոխվել․ The Sun

    Ռոնալդուի մայրը հիվանդանոց է տեղափոխվել․ The Sun

    «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Մարիա Դոլորեշ դոշ Սանտուշ Ավեյրուն, տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում է The Sun-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ բժիշկները կասկածում են, որ կինը կաթված է ստացել: Նրա վիճակն այս պահին գնահատվում է կայուն. նա գիտակցության է եկել: Դեպքը տեղի է ունեցել Մադեյրայում՝ Ռոնալդուի ծննդավայրում: Նշենք, որ 2007 թվականին 65-ամյա կնոջ մոտ կրծքագեղձի…

  • Ջոնի Դեփը դատի է տվել The Sun պարբերականին

    Ջոնի Դեփը դատի է տվել The Sun պարբերականին

    Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեփը դատական հայց է ներկայացրել բրիտանական The Sun պարբերականին՝ զրպարտության մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է Mirror-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դերասանը փաստաբանների ուղեկցությամբ ներկա է գտնվել նախնական լսմանը, որը տեղի է ունեցել Անգլիայի Գերագույն դատարանում: Դեփը պարբերականի գործադիր խմբագիր Դեն Վուտոնի դեմ հայց է ներկայացրել 2018 թվականի ապրիլին հրապարակված հոդվածի համար, որում Վուտոնը…

  • Հրապարակվել են ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների անունները

    Հրապարակվել են ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների անունները

    Այս շաբաթ տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները: ՈւԵՖԱ-ն հրապարակել է այն չորս ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Հավակնորդներն են՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Էրլինգ Հալանդը, «Տոտենհեմ»-ի դարպասապահ Ուգո Լյորիսը, «Ատալանտա»-ի պաշտպան Հանս Հատեբուրը և «Աթլետիկո»-ի պաշտպան Ռենան Լոդին: Նշենք, որ քվեարկությանը հնարավոր է մասնակցել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում: 1/8 եզրափակչի…

  • Մոուրինյուի անհաջողությունները ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլում շարունակվում են

    Մոուրինյուի անհաջողությունները ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլում շարունակվում են

    «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն թարմացրել է իր հակառեկորդը։ Նշենք, որ անգլիական ակումբը 0:1 հաշվով պարտություն է կրել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «ՌԲ Լայպցիգ»-ի դեմ հանդիպման ժամանակ։ Այս մասին հաղորդում է The Sun-ը: Պորտուգալացի մարզիչը արդեն 6 տարի անընդմեջ չի կարողանում հաղթել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում: Վերջին անգամ Մոուրինյուի գլխավորած թիմը հաղթել է 2014 թվականին,…

  • Ռոուզը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում

    Ռոուզը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում

    Անգլիական «Տոտենհեմ»-ի պաշտպան Դենի Ռոուզը ամռանը կարող է տեղափոխվել «ՊՍԺ»։ Նշենք, որ նա այժմ վարձավճարով հանդես է գալիս «Նյուքասլ»-ի կազմում։ Այս մասին հաղորդում է The Sun-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբի ներկայացուցիչները հետևել են Ռոուզի խաղին և գոհ են նրանից, ինչ տեսել են: Անգլիացին դիտարկվում է որպես Լեվեն Կուրզավայի հավանական փոխարինող: Ռոուզի վարձակալությունը սահմնանված է մինչև…

  • Յուվենտուսը հետաքրքրված է Մեսսիի ծառայություններով

    Յուվենտուսը հետաքրքրված է Մեսսիի ծառայություններով

    Միջազգային մամուլում լուրեր են պտտվում, թե «Յուվենտուսը» հետաքրքրվ է Մեսսիի ծառայություններով։ Իտալական գրանդից բացի՝ հայտնվել է ևս երեք հավակնոր։ Այս մասին հաղորդում է Gazzetta Dello Sport-ը։ «Ինտերը», «ՄՅՈՒ»-ն և «ՊՍԺ»-ն կատալոնական ակումբը լքելու դեպքում պատրաստ են աստղաբաշխական աշխատավարձ տալ Մեսսիին։ Ավելի վաղ, ESPN-ը հայտնում էր, որ «Մանչեսթեր Սիթին» վստահ է, որ անգլիական ակումբը Մեսսիի համար…