Tuttomercatoweb

  • Միլինկովիչ-Սավիչը՝ ՊՍԺ-ի ու Յուվեի դիտակետում

    Միլինկովիչ-Սավիչը՝ ՊՍԺ-ի ու Յուվեի դիտակետում

    Իտալական «Լացիոյի» սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը ամռանը կարող է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ։ Այս մասին գրում է TuttoMercatoWeb-ը։ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված ՊՍԺ-ն հնարավոր է ձեռք բերի Սավիչին ամռանը։ Նշվում է, որ նրա տրանսֆերի համար փարիզյան ակումբը պատրաստ է վճարել 80 միլիոն եվրո։ Միլինկովիչ-Սավիչն էլ առանձնապես դեմ չէ տեղափոխվել Փարիզ։ Ըստ աղբյուրի՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է…

  • Մխիթարյանը գոհ է իր նոր դիրքից

    Մխիթարյանը գոհ է իր նոր դիրքից

    Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր դիրքի փոփոխության մասին։ Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Մխիթարյանը դժգոհ է իր նոր դիրքից ու գլխավոր մարզչի որոշումից։ Հայ ֆուտբոլիստը նշել է, որ իրեն դուր է գալիս իր նոր դիրքը։ Մխիթարյանի խոսքերը փոխանցում է Tuttomercatoweb-ը։ Նրա խոսքով՝ ինքն այժմ ավելի շատ է խաղում գնդակով…

  • Մխիթարյանով սկսել են հետաքրքրվել նաև որոշ ռուսական թիմեր

    Մխիթարյանով սկսել են հետաքրքրվել նաև որոշ ռուսական թիմեր

    Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը կարող է արդեն այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում լքել «Ռոման»։ Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը։ Նշվում է, որ 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով սկսել են հետաքրքրվել որոշ ռուսական ակումբներ, բայց չի նշվում, թե կոնկրետ որոնք։ Ըստ աղբյուրի՝ հռոմեական ակումբը պատրաստ կլինի բաց թողնել Մխիթարյանին, եթե լավ առաջարկ ստանա։ Հիշեցնենք, որ Մխիթարյանով…

  • Քլոզեն վերադառնում է

    Քլոզեն վերադառնում է

    Գերմանիայի ազգային հավաքականի ու «Բավարիայի» լեգենդար նախկին հարձակվող Միրոսլավ Քլոզեն վերադառնում է մարզչական աշխատանքին։ Այս մասին հայտնում է TuttoMercatoWeb-ը։ Նշվում է, որ մինչ այս Քլոզեն բուժվում էր ոտքի հետ կապված խնդրից։ Բուժումը բավական երկարատև է եղել, բայց այժմ ամեն ինչ կարգին է։ Ըստ աղբյուրի՝ մինչ բուժման անցնելը, Քլոզեն պետք է գլխավորեր Դյուսելդորֆի «Ֆորտունան»։

  • Մեսսին Բարսելոնայի պատմությունն է․ Ռոնալդինյո

    Մեսսին Բարսելոնայի պատմությունն է․ Ռոնալդինյո

    Կատալոնական «Բարսելոնայի» լեգենդներից Ռանալդինյոն խոսել է իր նախկին թիմակցի ու ակումբի ներկայիս լեգենդի՝ Լիոնել Մեսսիի մասին։ Նա հույս է հայտնել, որ «Բարսելոնան» կլուծի բոլոր խնդիրները, որոնց մասին ինքը գիտի։ «Մեսսին պետք է մնա ակումբում, նա ակումբի պատմությունն է», – Ռոնալդինյոյի խոսքերը փոխանցում է TuttoMercatoWeb-ը։

  • Մոուրինյուն Լեսթերի գլխավոր սկաուտին հրավիրել է Ռոմա

    Մոուրինյուն Լեսթերի գլխավոր սկաուտին հրավիրել է Ռոմա

    «Լեսթերի» գլխավոր սկաուտ Ժոսե Ֆոնտեշը, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումն այս մրցաշրջանի ավարտից հետո: Նշվում է, որ մասնագետը հակված է ընդունել «Ռոմայի» առաջարկը: «Գայլերի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անձամբ համոզել է իր հայրենակցին տեղափոխվել Իտալիա: Այս մասին տեղեկանում ենք TuttoMercatoWeb-ից:

  • Միլանը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Կեսյեի հետ

    Միլանը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Կեսյեի հետ

    Իտալական «Միլանը» ցանկանում է պայմանագիրը երկարաձգել թիմի կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեի հետ։ Այս մասին հայտնում է TuttoMercatoWeb-ը։ Նշվում է, որ ակումբն արդեն բանակցություններ է սկսել Կեսյեի գործակալի հետ՝ նոր պայմանագրի վերաբերյալ։ Ըստ աղբյուրի՝ առաջարկվելու է պայամանգիր կնքել մինչև 2024 թվականը։

  • Լիոնի հարձակվողով հետաքրքրված է Միլանը

    Լիոնի հարձակվողով հետաքրքրված է Միլանը

    «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»: Հավանական է, որ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Իտալիայի Ա սերիայում: Ակումբը պատրաստվում է ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել` 20 միլիոն եվրո, ինչպես նաև հավելյալ տոկոս հաջորդ վաճառքից։ Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը։        

  • Նապոլիի հարձակվողի տրանսֆերով հետաքրքված է Մանչեսթեր Յունայթեդը

    Նապոլիի հարձակվողի տրանսֆերով հետաքրքված է Մանչեսթեր Յունայթեդը

    «Նապոլիի» հարձակվող Իրվինգ Լոզանոյի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Ակումբը ցանկանում է ֆուտբոլիստին տեսնել իր թիմում և հաշվի առնելով, որ Լոզանոն կորցրել է իր տեղը «Նապոլիի» հիմնական կազմում, ինքն էլ դեմ չէ թիմից հեռանալուն: Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը:    

  • Այաքսի դարպասապահը՝ Միլանի ուշադրության կենտրոնում

    Այաքսի դարպասապահը՝ Միլանի ուշադրության կենտրոնում

    «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան կարող է տեղափոխվել իտալական «Միլան»։ Այս մասին հաղորդում է Tuttomercatoweb-ը։ Նշվում է, որ միլանյան ակումբը սկսելու է նոր դարպասապահ փնտրել՝ Ջանլուիջի Դոնարումայի հեռանալու դեպքում, իսկ այդ պարագայում հավանական է, որ ընտրությունը կկանգնի հենց Օնանայի վրա։ Ըստ աղբյուրի՝ Օնանան անձամբ դեմ չէ հեռանալ հոլանդական ակումբից։

  • Զենիթը ցանկանում է ձեռք բերել Յուվենտուսի պաշտպանին

    Զենիթը ցանկանում է ձեռք բերել Յուվենտուսի պաշտպանին

    Իտալական «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին հայտնվել է «Զենիթի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հաղորդում է Tuttomercatoweb-ը։ Աղբյուրի պնդմամբ՝ ռուսական ակումբի մարզական տնօրեն Խավիեր Ռիբալտան արդեն կապ է հաստատել է Ռուգանիի ներկայացուցչի հետ, որպեսզի քննարկի տրանսֆերի հարցը։

  • ՈՒԵՖԱ-ն արձագանքել է ՉԼ-ի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխելու կոչերին

    ՈՒԵՖԱ-ն արձագանքել է ՉԼ-ի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխելու կոչերին

    ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Միշել Ուվան հայտնել է, որ կազմակերպությունը կքննարկի 2019/20 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացման վայրը տեղափոխելու կոչերը։ Հիշեցնենք, որ այն պետք է տեղի ունենա Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Բազում փորձագետներ ու երկրպագուներ ՈՒԵՖԱ-ին կոչ են անում զրկել Ստամբուլը եզրափակիչ խաղի անցկացման իրավունքից Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողություն սկսելու պատճառով։ Բացի այդ, դժգոհություն է առաջացնում նաև…

  • Ինտերին խփած գոլը միշտ կմնա հիշողությանս մեջ. Դիբալա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ինտերին խփած գոլը միշտ կմնա հիշողությանս մեջ. Դիբալա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ա Սերիայի 7-րդ տուրի՝ «Ինտերի» հետ խաղը մեկնաբանել է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան։ Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց «Ծեր սինյորայի»՝ 2-1 հաշվով հաղթանակով: «Ուրախ եմ, որ թիմը շատ լավ խաղաց: Կարծում եմ՝ մենք արժանի հաղթանակ տարանք: Ես համոզվեցի, որ պետք է «Յուվենտուսում» մնամ: Նախորդ մրցաշրջանը լավագույնը չէր ինձ համար, բարեբախտաբար, ես գոլ խփեցի, որը կմնա հիշողությանս…

  • Շևչենկոն կարող է գլխավորել Միլանը

    Շևչենկոն կարող է գլխավորել Միլանը

    Իտալական «Միլանի» ղեկավարությունը դժգոհ է ներկայումս ակումբի ղեկին գտնվող Մարկո Ջամպաոլոյի ծառայություններից։ Մարզչի գլխավորությամբ թիմը պարտվել է Ա Սերիայի 6 տուրերից 4-ում ու այս պահին գտնվում է 16-րդ հորիզոնականում։ Սա ղեկավարությանը ստիպել է նոր մարզչի թեկնածուներ փնտրել։ Արդյունքում՝ «Միլանի» ուշադրության կենտրոնում է հայտնվել թիմի լեգենդ Անդրեյ Շևչենկոն, ով այժմ մարզում է Ուկրաինայի ազգային հավաքականը։ Այս…