Ucom

  • Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է

    Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է

    Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրապական մի շարք երկրիների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ…

  • Քոչարյանի որդու հայցն ընդդեմ ԱԱԾ պետի գործով դատական նիստի օրը հայտնի է

    Քոչարյանի որդու հայցն ընդդեմ ԱԱԾ պետի գործով դատական նիստի օրը հայտնի է

    News.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը տեղի կունենա հունվարի 21-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական–տեղեկատվական համակարգից։ Գործը մակագրվել է դատավոր Աիդա Դավթյանին։ Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում եւ հրապարակայնորեն հերքում: Խոսքը վերաբերում է Արթուր Վանեցյանի…

  • Ձկան կաշին այժմ նորաոճ է

    Ձկան կաշին այժմ նորաոճ է

    Ձկան կաշին ոչնչով չի զիջում կոկորդիլոսին կամ օձին. Քենիայում դրանից ստեղծում են նորաոճ հագուստ: Շատերը կարծում են, որ այդ յուրօրինակ հումքը կարող է նոր թրենդ դառնալ նորաձևության ասպարեզում:

  • «Յուվենթուսի» նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ռոնալդուն

    «Յուվենթուսի» նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ռոնալդուն

    «Յուվենթուսի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Կրիշտիանու Ռոնալդուն:  Նախորդ ամսվա ընթացքում Ռոնալդուն մասնակցել է «Յուվենթուսի» 5 խաղի` դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:  Ռոնալդույի հաշվին ընդհանուր առմամբ կա 11 գոլ և 7 գոլային փոխանցում՝ 18 հանդիպումների արդյունքով:

  • Քոչարյանը կկալանավորվի

    Քոչարյանը կկալանավորվի

    Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կկալանավորվի. քիչ առաջ դատավոր Ռուբեն Մխիթարյանը մերժեց փաստաբանների վերաքննիչ բողոքները և ըստ էության, բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ Քոչարյանին կալանավորելու մասին՝ փոխանցում է aysor.am-ը։ Նիստերի դահլիճից դուրս գալով՝ փաստաբան Հայկ Ալումյանը ասաց, որ Վերաքննիչ դատարանը որոշեց ուժի մեջ թողնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Մեր հարցին,…

  • «Սասնա ծռեր»-ի թեկնածուն բացատրություն է պահանջում «Սասնա ծռեր»-ից

    «Սասնա ծռեր»-ի թեկնածուն բացատրություն է պահանջում «Սասնա ծռեր»-ից

    «Սասնա ծռեր» կուսակցության պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանը հայտարարություն է տարածել՝ պահանջելով բացատրություն հարազատ կուսակցության քարտուղարությունից։ «Հարգելի լրատվականներ, Արձագանքելով ձեր կողմից ինձ ուղղված հարցմանը՝ տալ մեկնաբանություն «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության կողմից արված հայտարարությանն առ այն, որ՝ «Սասնա Ծռեր համահայկական կուսակցության պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանի հետ առաջացել են անհամատեղելի մոտեցումներ։ Նման պարագայում Կուսակցության քարտուղարությունը իրավիճակի հանգուցալուծումը տեսնում…

  • «Արմաթ» համահայկական կրթական ցանցի սաները մրցել են եռաչափ մոդելավորման մրցույթում

    «Արմաթ» համահայկական կրթական ցանցի սաները մրցել են եռաչափ մոդելավորման մրցույթում

    Դեկտեմբերի 6-ին՝ Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցում տեղի է ունեցել Եռաչափ (3D) մոդելավորման մրցույթ, որին մասնակցել են «Արմաթ» համահայկական կրթական ցանցի 38 խմբակի սաներ ՀՀ մարզերից և Արցախից: «Արմաթ» ինժեներական կրթական ցանցի հիմնադիր՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Եռաչափ մոդելավորումը ինժեներության, ճարտարագիտության հիմնաքարերից մեկն է, ուստի այս գիտելիքների փոխանցումը, մրցույթի…

  • Նյու Յորքում CNN-ի գրասենյակում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

    Նյու Յորքում CNN-ի գրասենյակում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

    CNN հեռուստաալիքից հայտնել են, որ ոստիկանությունն իր նյույորքյան բաժանմունքում ռումբ չի հայտնաբերել, որի գրասենյակի աշխատակիցներն ավելի վաղ տարհանվել էին ականապատման մասին տեղեկություն ստանալուց հետո:  

  • EPIC ինկուբատորի ստարտափները` RendChain, Creatr և Edwise

    EPIC ինկուբատորի ստարտափները` RendChain, Creatr և Edwise

    Հոկտեմբերի սկզբին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնում (EPIC) մեկնարկեց EPIC ստարտափ ինկուբատորի աքսելերացիոն երրորդ ծրագիրը: Հայտնում է itel.am-ը։ Ծրագրի շրջանակում 9 թիմերը մասնակցում են 12 շաբաթյա դասընթացների, որոնց ընթացքում զարգացնում են իրենց ստարտափ գաղափարները, կառուցում և հաստատում բիզնես մոդելները՝ օգտվելով ՀԱՀ էկոհամակարգի առավելություններից: Ծրագիրը ներառում է նաև մասնակցություն սեմինարների, ինչպես նաև…

  • CNN-ի աշխատակիցներն ուղիղ եթերում տարհանվել են

    CNN-ի աշխատակիցներն ուղիղ եթերում տարհանվել են

    Նյու Յորքում տարհանել են CNN հեռուստաընկեության խմբագրության աշխատակիցներին պայթուցիկի տեղադրման մասին հաղորդագրությունից հետո։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, անհայտ անձը հայտնել է, որ շենքում տեղադրված է 5 պայթուցիկ սարք։ «Մեզ տարհանել են իմ հաղորդման կեսից։ Պայթյունի սպառնալիք»,- Թվիթերում գրել է հաղորդավարներից  Դոն Լեմոնը։ Ոստիկանությունը փակել էր շենքի մոտ գտնվող փողոցները, մասնագետները ստուգել էին շենքը։ Ինտերֆաքսը գրում է, որ…

  • Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

    Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

    2018 թ. իրականացված Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության գնահատման (FSAP) ներքո Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը ՀՀ ֆինանսական համակարգը գնահատել է կայուն: 2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։ Հայտնում է aysor.am-ը։ Միաժամանակ, բարելավում է դիտարկվել Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին ՀՀ…

  • ՀՀ կառավարության արտագնա նիստը Գյումրիում

    ՀՀ կառավարության արտագնա նիստը Գյումրիում

    Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստը: Կառավարության անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը: Ապա տեղի ունեցավ նամականիշի մարման արարողություն: Հայտնում է henaran.am-ը Օրակարգում ընդգրկված էր դեկտեմբերի 7-ը որպես «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» հայտարարելու մասին որոշումը: Օրակարգում են նաև Աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և…

  • ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են դեկտեմբերի 8-ին

    ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են դեկտեմբերի 8-ին

    ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով դեկտեմբերի 8-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ: Վերջիններս կապահովեն քաղաքացիների և կուսակցությունների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներին կանխիկ…

  • Նիկոլ Փաշինյանը հրահանգել է Լևոն Բարսեղյանին թողնել մուտք գործել Գյումրու քաղաքապետարանի շենք

    Նիկոլ Փաշինյանը հրահանգել է Լևոն Բարսեղյանին թողնել մուտք գործել Գյումրու քաղաքապետարանի շենք

    Կառավարության արտագնա նիստից հետո, որն անցկացվում էր Գյումրիում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրահանգեց ներս հրավիրել Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանին, Գյումրիից տեղեկացնում է Aysor.am-ի թղակիցը: Քիչ առաջ Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ դժգոհություն հայտնելով, որ անվտանգության ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել իրեն մտնել քաղաքապետարան: