Ucom
Հայաստանում այսօր «լռության օր» է
Հայաստանում այսօր «լռության օր» է։ Արգելվում է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի օգտին ցանկացած քարոզչություն իրականացնելը։ Հայտում է shamshyan.com֊ը Վաղը՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 08.00-ից մինչև 20.00 երկրի 13 ընտրատարածքներում կբացվեն 2010 ընտրական տեղամասեր, որտեղ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիները կկարողանան իրենց ձայնը տալ ընտրապայքարի մեջ մտած 11 մրցակիցներից մեկի օգտին: ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված…
Զինվորները նոր որակի ներքնազգեստներ են ստանում
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ զինվորներն արդեն նոր որակի ներքնազգեստներ են ստանում, որոնք էականորեն տարբերվում են նախկինում ստացածներից: «Զորքերում ստանում են այս նոր ներքնազգեստը։ Այն որակապես էականորեն տարբերվում է նախորդից։ Զորամասերում ստեղծվում են այսպիսի լվացքատներ, որտեղ զորքը կարողանա լվացք անել։ Անհատական ցանցերով պարկն այն բանի համար է,…
Գումարով ծրար՝ թեկնածուի օգտին քվեարկելու համար
Ինչպես հաղորդում է galatv.am-ը ՝ Ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների շրջանակում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին ոստիկանության Հրազդանի բաժին է հրավիրվել նույն քաղաքի մի բնակիչ և հաղորդում տվել, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մասնակցող թեկնածուներից…
Մալիշկա գյուղում այրվել է բեռնատար ավտոմեքենա
Դեկտեմբերի 8-ին, ժամը 01:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 15-րդ փողոցի թիվ 2 տան մոտակայքում կայանած «КамАЗ» մակնիշի բեռնատարում (վարորդը՝ Ա. Պ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը…
Կալանավորվել է Քոչարյանը
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կալանավորվել է: Դատավոր Ռուբեն Մխիթարյանը մերժել էր փաստաբանների վերաքննիչ բողոքները և ըստ էության, բավարարել վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ Քոչարյանին կալանավորելու մասին: Հիշեցնենք նաև՝ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել էր Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի օգոստոսի 13-ի որոշումը և գործն ուղարկել նույն՝ Վերաքննիչ դատարան նոր քննության:
Կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են
ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է՝ Դեկտեմբերի 7-ին, ժամը 09:42-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:Ժամը 17:40-ին ջրանցքի ավազանում ավարտվել են որոնողական աշխատանքները: Դեպքի վայրում ցամաքային որոնողական աշխատանքներ է իրականացնում կինոլոգը:Ժամը 19:25-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են:Կտրվի լրացուցիչ տեղեկություն:***Դեկտեմբերի 6-ին, ժամը 09:44-ին «911» ծառայությանը տեղեկություն է…
Հարուցված քրեական գործերով վերականգնվել է 35 միլիոն 609 հազար 352 դրամ
«Արմենպրես»-ը գրում ՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում կատարվել է 2018թ. հունվարի 1-ից նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների գործունեության ընթացքում առերևույթ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի վերաբերյալ տարածքային ստորաբաժանումներից ստացված տեղեկատվության ուսումնասիրություն և ամփոփում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ…
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության գործով դատական նիստը կսկսվի հունվարին
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019 թվականի հունվարի 8-ից, հայտնում է NTV-ն: Ավելի վաղ թուրքական դատախազությունը Կառլովի սպանության գործը քննության համար փոխանցել էր դատարանին, մեղադրանքներ են ներկայացվել 28 կասկածյալների, ներառյալ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենին, հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը: Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO)…
Միանձնուհիները կես միլիոն դոլար են գողացել և վատնել կազինոյում
ԱՄՆ-ում երկու միանձնուհիներ կաթոլիկ դպրոցից, որտեղ նրանք աշխատում էին, հափշտակել են կես միլիոն ԱՄՆ դոլար, այնուհետ փողերը վատնել են կազինոյում և խուսափել պատասխանատվության ենթարկվելուց: Այդ մասին գրում է Galatv.am-ը՝ հղում անելով Daily Breeze հրատարակչությանը: Կալիֆորնիա նահանգի Տորանս քաղաքի կաթոլիկ դպրոցի ղեկավարությունը հայտարարություն էր տարածել, որ կրթական հաստատության նախկին աշխատակցուհիները զգալի չափով գումար են գողացել և…
Առաջին ատյանի դատարաններում հերթապահություն է սահմանվել
Ազգային ժողովի արտահերթ ընտրություններով պայմանավորված, դեկտեմբերի 8-ին և 9-ին Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարաններում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Բարձրագույն դատական խորհրդից:
«Տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար», – Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հրավիրված ասուլիսում հրապարակեց երկրորդ նախագահի հայտարարությունը: «Սիրելի հայրենակիցներ, Ինչպես գիտեք, այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ։ Ակնհայտ է, որ այս վճիռը նախ և առաջ քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում։ Բավական է միայն նշել, որ մեղադրական կողմը…
«Զրուցել ենք գերիների փոխանակման հետ կապված»
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում: «Զրուցել ենք գերիների փոխանակման հետ կապված: Համաձայնության չենք եկել, բայց քննարկումները կշարունակենք: Գիտեք, որ իրենք առաջարկել են բոլորը բոլորի դիմաց սկզբունքը, բայց մենք այդտեղ խնդիր ունենք: Արցախի իշխանությունների…
Փարիզում զանգվածային բողոքի ցույցի են դուրս եկել աշակերտները
Փարիզում ուրբաթ օրը ավագ դասարանների աշակերտները բողոքի զանգվածային ակցիա են իրականացնում, որին մասնակցում են հարյուրավոր երիտասարդներ ու աղջիկներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Դեռևս բողոքի ցույցը հանգիստ մթնոլորտում է անցնում։ Երիտասարդները երգում են Bella Ciao պարտիզանական երգը եւ բղավում են. «Մակրո՛ն, դու պարտվել ես, փողոցներում երիտասարդությունն է»։ Երիտասարդների ցույցը տեղի է ունենում զանգվածային սոցալիական ճգնաժամի ֆոնին։…
Քարոզարշավը շատ լավ ընթացավ, հանդարտ պայմաններում. Խաչատուր Քոքոբելյան
Քարոզարշավը շատ լավ ընթացավ, հանդարտ պայմաններում, ամփոփելով նախընտրական քարոզարշավն՝ ասաց «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: «Այս քարոզչությունն էապես տարբերվում էր բոլոր ժամանակների քարոզչությունից», – ասաց նա: Քոքոբելյանը կարծիք հայտնեց, որ ընտրողների առնվազն 60 տոկոսի մասնակցությունն է ակնկալում: «Վստահ եմ, որ ընտրություններին մասնակցությունը պասիվ չի լինի, որովհետև մեր քաղաքացիների մոտ ցանկություն…














