Ucom
Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ
Դեկտեմբերի 7-ին, ժամը 08:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տեղեկացնում է 168.am-ը Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդանանց և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Astra» (վարորդը՝ Դ. Ա.) և…
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժեց ՀԱՄԱՍ-ին դատապարտող բանաձևը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի ներկայացրած բանաձևը, որը դատապարտում էր ՀԱՄԱՍ շարժման զինյալների կողմից Իսրայելի տարածքի գնդակոծումները: Քվեարկության ընթացքում 87 երկիր հանդես է եկել բանաձևն ընդունելու օգտին, 57 պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, դեմ է արտահայտվել, 33 երկիր ձեռնպահ է մնացել: Արդյունքում՝ փաստաթուղթը չհավաքեց ձայների երկու երրորդի անհրաժեշտ մեծամասնությունը:…
Դոնալդ Թրամփը մտադիր է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան նշանակել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան նշանակել Պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթին, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։ Ըստ հաղորդագրությունների՝ նախկինում ABC-ի, Fox News-ի հաղորդավար և թղթակից Նաուերթը կփոխարինի Նիկի Հեյլիին, ով դեռ հոկտեմբերին հայտարարել է, որ միջև տարեվերջ լքելու է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։ Fox News-ը հաղորդել է, որ Թրամփը այդ մասին կտեղեկացնի այսօր…
Նիկոլ Փաշինյանը՝ աղետի գոտու մասին
Գյումրիում կառավարության արտագնա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այսօր ամենամեծ պրոբլեմն այն է, որ չկա գնահատական, թե ինչ ասել է աղետի գոտի ու ինչ ծավալի մասին է խոսքը։ Հայտնում է aysor.am-ը։ «Պետք է որոշում կայացնել, որ ստեղծվի աշխատանքային խումբ, որի խնդիրը լինի ձևավորել ամբողջական տեղեկատվական փաթեթ», -ասաց նա։ Նիկոլ Փաշինյանին հակադարձեց ՀՀ քաղաքաշինության…
Լևոն Բարսեղյանին թույլ չեն տվել ներս մտնի Գյումրու քաղաքապետարան
Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանին անվտանգության ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել մտնի քաղաքապետարան, այդ մասին Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է դժգոհություն: «Կարապետյան Հովհաննես անուն-ազգանունով մի ջահել, որ ներկայացավ որպես վարչապետի անվտանգության ծառայության աշխատակից, ԱԱԾ-ից, ինձ Գյումրու քաղաքապերարան թույլ չտվեց մտնել։ Բացատրեցի, որ ես ավագանու անդամ եմ, այս շենքում ավագանու նստավայրն է, որտեղ ես օրենքով…
Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Չինաստանի դեսպան Տյան Էրլունի հետ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունին, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Մարությանը գոհունակությամբ նշել է Երևանի և Չինաստանի քաղաքների միջև արդյունավետ համագործակցության փաստը: Քաղաքապետը նշել է, որ փոխգործակցության հուշագրեր են կնքվել Երևանի և Պեկինի, ինչպես նաև՝ Չինաստանի խոշորագույն քաղաքներից՝ Ցինդաոյի միջև: Հայաստանում և, մասնավորապես,…
Աննա Հակոբյանի հարցազրույցը Al Jazeera-ի հետ
Դեկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը, որը վավերագրական ֆիլմ է պատրաստում Հայաստանում գարնանը կայացած Թավշյա հեղափոխության մասին: Հարցազրույցի ընթացքում Աննա Հակոբյանը պատմել է հեղափոխության օրերին իր ապրումների, վախերի ու վստահության մասին, որ այս անգամ ժողովրդի պայքարն ավարտվելու է հաղթանակով: Աննա Հակոբյանը նշել է, որ առաջին իսկ…
Կտրուկ ավելացել է Հայաստանից գումարի արտահոսքը
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ կտրուկ ավելացել է Հայաստանից գումարի արտահոսքը: Միայն հոկտեմբերին ՀՀ-ից գումարի արտահոսքը կազմել է 121 մլն 461 հազար դոլար: Իսկ, ընդհանրապես, այս տարվա տասը ամիսների ընթացքում ՀՀ-ից դուրս է բերվել 951 մլն 38 հազար դոլար: Սա, ի դեպ, 171 մլն 842 հազար դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից:…
88-ի երկրաշարժի 30-ամյա տարելիցին Գյումրիում նախատեսված միջոցառումների ցանկը
ժ.10:00 Գյումրու Վարդանանց հրապարակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանի և ՀՀ կառավարության անդամներին դիմավորում են ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Կ.Սարուխանյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա.Նահապետյանը և այլ պաշտոնատար անձինք։ ժ.10:10 Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Սպիտակի երկրաշարժ» թեմայով նամականիշի մարում՝ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս…
Գյումրու քաղաքապետարանի շենքում տեղի ունեցավ նամականիշի մարում
Դեկտեմբերի 7-ին՝ կառավարության արտագնա նիստից առաջ, Գյումրու քաղաքապետարանի շենքում տեղի ունեցավ «Սպիտակի երկրաշարժ» թեմայով նամականիշի մարում և այն դրվեց շրջանառության մեջ։ Այդ մասին հայտնում է a1plus.am-ը Նամականիշը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 30 000 տպաքանակով։ Այն ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք։ Նամականիշի մարման արարողությանը մասնակցեցին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը,…
«Լուծման կարիք կունենա 498 ընտանիքի բնակարանային խնդիր». զեկույց՝ 2019 թ. կատարվելիք աշխատանքների վերաբերյալ
ՀՀ կառավարության արտագնա նիստում, որը կայանալու է Գյումրիում, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ա. Էլոյանը կներկայացնի զեկույց՝ աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ: Հայտնում է galatv.am-ը։ «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու…
Երկրաշարժից 30 տարի անց
Գյումրին 88-ի ավերիչ երկրաշարժից 30 տարի անց… կիսավեր շենքեր, կիսախարխուլ տնակներ, բնակարանի ակնկալիքով ապրող բազմաթիվ ընտանիքներ… 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 11:41-ին ամբողջ Հայաստանը ցնցեց ահավոր երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքում: Երկրաշարժը, որի ուժգնությունը էպիկենտրոնում գերազանցել է 10 բալը, իսկ օջախի խորությունը մոտ 12 կմ էր, ուժեղագույնն էր ՀՀ տարածքում երբևիցե տեղի ունեցած…
Ինչո՞ւ է Փաշինյանի խորհրդականը ներխուժել ՄԵՆՔ-ի շտաբ, ինչ է կատարվել իրականում
ՄԵՆՔ դաշինքը քիչ առաջ տարածել էր հայտարարություն, համաձայն, որի Իմ Քայլը դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է ՄԵՆՔ դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել: Տարածած հայտարարության համաձայն վերջիններս անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել գրասենյակում գտնվող անձանց հանդեպ, առանց որևէ…
Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:














