Ucom
ՀՀ տրանսպորտի նախարարությունը տեղեկացնում է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Մարտունու, Ջերմուկի, Մեղրիի եւ Սիսիանի ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Սարավանի եւ Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում: Ախուրյանի, Արթիկի ավտոճանապարհներին, Մեղրիի լեռնանցքում, Մաստարա-Լանջիկ հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ եւ կցորդիչով տրասնպորտային միջոցների համար…
Հարձակվել են պատգամավորի թեկնածուի թիմի անդամներից մեկի վրա
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյանը գրառում է կարատերլ իր ֆեյսբուքյան էջում. «Հրավիրում եմ բոլորիդ ուշադրությունը, խնդրում եմ տարածել Այսօր հարձակվել են ու ծեծել են իմ՝ թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյանիս, թիմի անդամներից մեկին: Թիմի անդամը պաստառներ էր փակցնում Նոր Նորքի 6-րդ զանգվածում, երբ նկատել է, որ իր…
Ներխուժել են «ՄԵՆՔ» դաշինքի կենտրոնական գրասենյակ հաշիվներ մաքրելու
«Մենք» դաշինքի պատգամավորության թեկնածու Թեհմինա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայտարարություն ! ! ! Քիչ առաջ (ոչ աշխատանքային ժամի) «Իմ Քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է «ՄԵՆՔ» դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել: Վերջիններս անհարգալից վերաբերմունք…
Առաքել Մովսիսյանը մեկնել է երկրից
NEWS.am-ի տեղեկություններով՝ «Շմայս» մականունով հայտնի ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը երկրից մեկնել է։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Այգեկ գյուղի համայնքապետ Վարուժան Աբրահամյանը։ Գյուղապետի խոսքով՝ Մովսիսյանը ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ՝ Ամանորը դիմավորելու. «Ընտանիքով գնացել են Ամերիկա։ Խոսակցություններ կան, որ գնացել են Նոր տարին դիմավորելու։ Վերադառնալու են, պարզապես մեկնել են հանգստանալու․ կինը արձակուրդ է վերցրել»։…
ԵՄ-ն կրճատել է Թուրքիային տրամադրվելիք ֆինանսական օգնությունը
Եվրամիությունը 2019թ․ իր բյուջեում զգալի կրճատել է Թուրքիային որպես ԵՄ անդամակցության հավակնող երկրի տրամադրվելիք ֆինանսական աջակցության չափը։ Այս մասին 1in.am-ի փոխանցմամբ՝ գրում է gazetekarinca.com կայքը: Հայտնի է, որ Թուրքիային տրամադրվելիք գումարը նվազեցվել է 146,7 մլն եվրոյով: Բացի այդ, նշվում է, որ սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար Թուրքիան կստանա 1,45 մլրդ եվրո օգնություն: Բյուջեի փաթեթը դեռևս…
175 տարի բանտարկության դատապարտված մանկապիղծ բժիշկը սնանկության է հասցրել ԱՄՆ Մարմնամարզության ֆեդերացիային
ԱՄՆ Մարմնամարզության ֆեդերացիան հայտարարություն է ներկայացրել իր սննկացման մասին 1in.am-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է lenta.ru-ն։ Ֆեդերացիան լուրջ ֆինանսական դժվարությունների է բախվել՝ ազգային հավաքականի նախկին բժիշկ Լարի Նասարի հետ կապված սեռական սկանդալի պատճառով: Նշվում է, որ ապահովագրությունը կծածկի կազմակերպությանը ներկայացված հայցերի համար վճարումները: Նշվում է, որ սնանկության ճանաչումը չի խանգարում ֆեդերացիային շարունակել աջակցել մարզիկներին և շարունակել աշխատանքը:…
Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականը կմրցի Թուրքիայի ընտրանու հետ
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Դեկտեմբերի 6-ին՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019-2020 թթ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվեց առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Թուրքիայի, Բուլղարիայի և Չեռնոգորիայի հավաքականները: 1-ին խմբի մրցաշարը կկայանա 2019 թ. նոյեմբերի 13-ից 19-ը՝ Թուրքիայում:
Շրջանառության մեջ դրվել է այն փաստաթութղը, որը տրամադրել է ՊՆ-ն արդեն գաղտնազերված, ՀՔԾ-ն 0038 գաղտնի հրամանի մասին
2008 թվականին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից արձակված 0038 գաղտնի հրամանը տրամադրվել է ՊՆ-ից գաղտնազերծված վիճակում: Այս մասին այսօր Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ 0038 գաղտնի հրամանը ՊՆ-ից չի վերցված. «Հենց այն…
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին: B24-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան…
70 հազար ԱՄՆ դոլար արժողության ապրանքների գողություն Լոռու մարզի հյուրանոցներից մեկից
Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 44-ամյա Աշոտ Այվազյանը ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է տվել, որ դեկտեմբերի 4-ին ժամը 11:00-ից մինչև դեկտեմբերի 5-ի ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք ապօրինի ներս են մտել Ամրակից…
Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Ինչպես հաղորդում եբ РИА Новости-ն ու slaq.am-ը՝ հանդիպումը սկսվել է լուսանկարման ավանդական արարողությամբ: Բորիս Ելցինի անվան նախագահական գրադարանում, որտեղ քիչ առաջ ավարտվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստը, հյուրերին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի, Բելառուսի,…
Եղոյանը հերքում է Լուկաշենկոյին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել
Պաշտոնական Երևանը հերքում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը։ 168.am-ի փոխանցմամբ՝ Լուկաշենկոն այս մասին հայտնել է ռուսական լրատվամիջոցներին՝ ԵԱՏՄ տնտեսական խորհրդի նիստից հետո։ Ինչպես տեղեկացնում է «Sputnik Արմենիա»-ն, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի…
Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը 6 մեդալ է հաղթել
Լեհաստանի Շեդլեց քաղաքում կայացած «International Polish Cup European Selection Arnold Classic XPC World» միջազգային մրցաշարին Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականից մասնակցել է 6 մարզիկ, որոնցից 5-ը դարձել է մրցաշարի չեմպիոն: Պատվո հարթակի առաջին աստիճանին են կանգնել Լուսինե Հովհաննիսյանը, Էրիկ Խաչատրյանը, Էդգար Բադալյանը, Կարեն Մարտիրոսյանը և Նվեր Ղարիբյանը, իսկ Գարիկ Թովմասյանը զբաղեցրել է 2-րդ տեղը: Թիմային հաշվարկով պաուերլիֆտինգի…
Հայտարարություն՝ գյումրեցի 57-ամյա Ջուլիետա Ղազարյանի սպանության վերաբերյալ
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հայտարարությունը՝ կնասպանության դեպքի վերաբերյալ․ Գյումրիում դաժան ծեծից մահացել է 57-ամյա Ջուլիետա Ղազարյանը 2018 թվականի դեկտեմբերի 2-ին դաժան ծեծի հետևանքով Գյումրիում մահացել է 1961 թվականին ծնված Ջուլիետա Ղազարյանը: Անհայտ անձը վաղ առավոտյան հարձակվել է Գյումրու Սլաբոդկա թաղամասում բնակվող, 1961 թվականին ծնված կնոջ վրա, որն այդ պահին դուրս է եկել…













