virus
Իսրայելում կորոնավիրուսի նոր բռնկում է սպասվում
Փորձագետները հայտնում են, որ Իսրայելում կրոնական տոներից հետո կորոնավիրուսի նոր բռնկում է սպասվում: Կորոնավիրուսի համաճարակը մեկ նահանջում է, մեկ՝ նորից գրոհում: Դեկտեմբերին սպասվում է սեզոնային գրիպի բռնկում, իսկ երկրի կլինիկաները պատրաստվում են միանգամից երկու լուրջ խնդրի դիմակայել: Նշենք, որ Պաղեստինը ևս փակ կլինի ամանորյա արձակուրդներին:
Ռուսաստանում կորոնավիրուսի 29 հազարից ավելի դեպք է գրանցվել
Ռուսաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը գերազանցել է 29 հազարը (29 039): Հայտնենք, որ վարակվածների ամբողջ թիվը կազմել է 2,460,770-ը, աճի արագությունը կազմում է 1.2 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստի-ից:
Ռուսաստանում կորոնավիրուսի ռեկորդային թվով դեպքեր են հաստատվում
Ռուսաստանում վերջին յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության 179,987 նոր դեպք է հաստատվել: Հայտնաբերված դեպքերի թիվը 10,1 տոկոսով գերազանցել է անցած շաբաթվա ցուցանիշները, երբ շտաբը հաղորդել էր 163, 504 վարակակրի մասին: Նշենք, որ մեկ շաբաթում մահվան դեպքերի թիվը նույնպես առավելագույնն է՝ կազմելով 3,348 ընդդեմ նախորդ յոթ օրվա ցուցանիշի՝ 2,993-ի: Դա ավելին է, քան շտաբը գրանցել էր…
Գերմանիայում կարատինը կարող է երկարաձգվել
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերը հայտարարել է, որ երկրում մասնակի կարանտինը կարող է երկարաձգվել մինչև գարնան սկիզբ, եթե չհաջողվի կորոնավիրուսը զսպել։ Նախարարը նշել է, որ անհնար է ապահովել բնակչության ամբողջական հետազոտություն՝ այն դեպքում, երբ Գերմանիայի զգալի հատվածներում 100 հազար բնակչին բաժին է ընկնում վարակման ավելի քան 50 դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Die Welt-ից:
Կորոնավիրուսի ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում: Նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին տասնօրյակում հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում: Մասնավորպես այն գերազանցել է հանրապետական ցուցանիշը համապատասխանաբար Երևան քաղաքում՝ 1.5, իսկ Կոտայքի մարզում՝ 1.1 անգամ:…
ԱՄՆ-ում կորոնավիրուսի 195,542 նոր դեպք է հաստատվել
ԱՄՆ-ում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության 195,542 նոր դեպք է հաստատվել, որը ռեկորդային բարձր ցուցանիշ է: Նշվում է, որ նոյեմբերի 20-ին արձանագրված վարակման ցուցանիշն ամենաբարձրն է եղել մարտից սկսված համավարակից ողջ ընթացքում: Վերջին մեկ օրում արձանագրված մահվան ելքով դեպքերի թիվը կազմել է 1878: Հայտնենք, որ ԱՄՆ-ում ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ցուցանիշը գերազանցել է 12 մլն-ը,…
Մահացել է Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը
Մահացել է ՀՀ երրորդ նախագահի՝ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը։ Հիշեցնենք, որ նա կորոնավիրուսի վարակով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էր արտերկիր։
Ռուսաստանում 20 հազարից ավելի կորոնավիրուսի նոր դեպք է հաստատվել
Այսօր Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության 22,410 նոր դեպք է հաստատվել: Նշվում է, որ նոր վարակվածների 24.8 տոկոսը հիվանդության կլինիկական դրսեւորումներ չի ունեցել: Անցյալ օրվա ընթացքում վարակի զոհ է դարձել 442 մարդ, ընդհանուր` 33 931 մարդ: Ընդ որում, վերջին 24 ժամվա ընթացքում 22 055 հիվանդ ամբողջությամբ վերականգնվել է վարակից, համավարակի սկզբից ի վեր` 1 475 904 մարդ:…
ԱՄՆ-ում կորոնավիրուսի 133 հազարից ավելի նոր դեպք է հաստատվել
ԱՄՆ-ում այսօր կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 133 000 նոր դեպք է հայտնաբերվել, ևս 616 մարդ մահացել է: Նշվում է, որ հիվանդության 133 045 նոր դեպք է հաստատվել, իսկ նախորդ օրը 166 000 նոր վարակվածների և 1266 մահերի մասին էին հայտնել: Հայտնենք, որ երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային վարակի 11 038 312 դեպք, մահացել են…
Ռուսաստանում կորոնավիրուսի 22,572 նոր դեպք է հաստատվել
Ռուսաստանում այսօր` նոյեմբերի 15-ին, կորոնավիրուսային հիվանդության 22,572 նոր դեպք է հաստատվել: Հայտնաբերվել է 5 854 ակտիվ դեպք (25,9 տոկոս) առանց կլինիկական դրսևորումների: Հայտնենք, որ երկրում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է հիվանդության 1 ,925,825 դեպք, մահացել է 33,186 մարդ: Այս մասին տեղեկանում ենք Գազետա-ից:
Հունաստանը պարետային ժամ կսահմանի՝ կորոնավիրուսի հետ կապված
Հունաստանը նոյեմբերի 3-ից գիշերային պարետային ժամ կսահմանի, կփակի ռեստորաններն ու բարերը երկրի ամենաբնակեցված շրջաններում՝ կապված COVID-19 վարակի դեպքերի ավելացման հետ: Հայտնի է, որ երկրում վարակի քիչ դեպքեր են հայտնաբերվել, քան քան եվրոպական երկրների մեծ մասում: Նշվում է, որ երկրում ռեստորանները, բարերը, սրճարանները, կինոթատրոններն և նմանատիպ վայրերը նոյեմբերի 3-ից մեկ ամսով փակ կլինեն: «Այս միջոցառումները կենտրոնացած…
Ռուսաստանում կորոնավիրուսի 15,099 նոր դեպք է հաստատվել
Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ այսօր` հոկտեմբերի 18-ին, Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության 15,099 նոր դեպք է հաստատվել, ևս 185 մարդ պանդեմիայի զոհ է դարձել: Երկրում ընդհանուր 1,399,334 դեպք է հաստատվել, որոնցից 1,070,576-ը առողջացել է, իսկ 24,187-ը` մահացել: Տվյալներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Աշխարհում կորոնավիրուսի է հաստատվել 39 միլիոնից ավելի մարդու մոտ
Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ այսօր` հոկտեմբերի 18-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսային հիվանդության 39,901,290 դեպք է հաստատվել, որոնցից 29,838,456- արդեն առողջացել է, իսկ 1,113,441-ը` մահացել: Հայտնենք, որ ամենաշատ դեպքերը հաստատվել են ԱՄՆ-ում, որտեղ պանդեմիայի զոհ է դարձել 224,246 մարդ: Հիշեցնենք, որ Հայաստանում նույնպես կորոնավիրուսի երկրորդ ալիք է նկատվում, որի համար էլ կոչ ենք անում կրել դիմակներ:…
Եթե ոչինչ չձեռնարկվի, ապա 2 շաբաթ անց ամեն օր կունենանք արդեն 1200-1400 վարակակիր. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացությունն կրկնապատկվում է յուրաքանչյուր 14 օրը մեկ, եւ եթե ոչինչ չձեռնարկվի, ապա 2 շաբաթ անց ամեն օր կունենանք արդեն 1200-1400 վարակակիր՝ այժմյան 650-750-ի փոխարեն: «Այդ ամենը չի կարող անհանգստություն չառաջացնել: Նոր դեպքերի թվի աճը նշանակում է առողջապահական համակարգի համար հավելյալ ծանրաբեռնվածություն, մահճակալների պակաս, բուժաշխատողների…









