virus
Մերկելը AstraZeneca-ի առաջին դեղաչափն է պատվաստվել
Մերկելի մամուլի խոսնակը հայտնեմ է, որ նա ստացել է AstraZeneca-ի պատվաստանյութի առաջին դեղաչափը։ «Ուրախ եմ, որ ստացել եմ AstraZeneca-ի պատվաստանյութի առաջին դեղաչափը: Պատվաստանյութերը պանդեմիան հաղթահարելու բանալին են»,-խոսնակը մեջբերել է նրա խոսքը: Գերմանիայի իշխանությունները խորհդուրդ են տվել սահմանափակել AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառումը 60-անց մարդկանց՝ հղում անելով թրոմբների առաջացման ռիսկին:
Այսօրվանից Հայաստանում սկսվում է կորոնավիրուսի դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը
Ապրիլի 13-ից Հայաստանում սկսվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը: Պատվաստման համար առանձնացվել են ռիսկի խմբեր, դրանք են` 65 և բարձր տարիքի անձինք, 18-64 տարեկան քրոնիկ հիվանդները, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները: Նշենք, որ Հայաստան են ներկրվել 24000 դեղաչափ «AstraZeneca» և 15000…
Ռամոսը վարակվել է կորոնավիրուսով
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ ««Ռեալը» տեղեկացնում է, որ մեր խաղացող Սերխիո Ռամոսի՝ COVID-19-ի վերջին թեստի արդյունքը դրական է»: Հիշեցնենք, որ թիմի վերջին խաղերը Ռամոսը բաց էր թողել վնասվածքի պատճառով։
Իրանը ավիահաղորդակցությունների հետ կապված արգելքներ է սահմանել
Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մոհամադ Էսլամին կիրակի հայտարարել է, որ Իրանն արգելք է սահմանել 39 երկրներում ուղևորությունների համար Իրանում կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքի ֆոնին։ Այս մասին տեղեկանում ենք ԻՌՆԱ֊ից: Նշվել է, որ բոլոր զբոսաշրջային գործակալությունները պետք է պահպանեն կանոնները, որոնք սահմանվել են կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային գլխավոր գրասենյակի կողմից։ Այսպիաով արգելում են ցանկացած…
Գերմանիայում կարանտինը երկարացվել է
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տարածաշրջանների ղեկավարների հետ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում հետագա քայլերի վերաբերյալ քննարկումից հետո հայտարարել է, որ Գերմանիայում կարանտինը մինչև ապրիլի 18-ը երկարացվելու է։ COVID սահմանափակումները կխստացվեն զատկի ժամանակահատվածում՝ ապրիլի 1-5-ը Նշենք, որ ներկայիս կարանտինային միջոցառումները գործում են մինչև մարտի 28-ը: Այժմ համավարակի երրորդ ալիքն է, իրավիճակը բարդանում է վիրուսի ավելի վտանգավոր բրիտանական…
Պուտինը կպատվաստվի կորոնավիրուսի դեմ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ վաղը կորոնավիրուսի դեմ կպաստվաստվի։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսական պատվաստանյութը հավանության է արժանացել 50 երկրում։
Չեռնոգորիան կբացի իր սահմանները պատվաստված ռուս զբոսաշրջիկների համար
Չեռնոգորիան կբացի իր սահմանները այն ռուս զբոսաշրջիկների համար, ովքեր կունենան Sputnik V պատվաստանյութի պատվաստման վկայագիր: Այս մասին Eadaily-ի փոխանցմամբ հայտարարել է Չեռնոգորիայի տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության հարցերով պետքարտուղար Իվանա Ջուրովիչը։ «Չեռնոգորիայի սահմանները բաց են Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների համար: ՌԴ քաղաքացիները կարող են վստահ լինել, որ կկարողանան Չեռնոգորիա գալ՝ Sputnik V պատվաստանյութի վկայագրով», – ասել է…
Եթե չպահպանվեն կանոնները, առաջիկա շաբաթում կորոնավիրուսի մոտ 6820 նոր դեպք կարձանագրվի․ ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ: 2021 թվականի մարտի 18-ի դրությամբ՝ ՀՀ-ում արձանագրվել է 181165 դեպք, որից՝ 9830-ը (5.4%) ստանում են բուժում, 167186 (92.3%) անձ առողջացել է, 3301 դեպքում արձանագրվել է մահվան ելք, մահաբերությունը կազմում է 1.8%: Վերջին 14 օրվա…
Ռուսաստանում կորոնավիրուսի 9 699 նոր դեպք է հաստատվել
Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության 9 699 նոր դեպք է հաստատվել: Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը հասել Է 4 437 938-ի, մարտի 19-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում: Ներկայումս Ռուսաստանում բուժումն Է շարունակում 294 298 մարդ: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 12 337-ով՝ մինչև 4 049 373: Այս մասին…
Բազմաթիվ երկրներում բավականին մեծ ճնշում կա ռուսական պատվաստանյութի նկատմամբ․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ արտասահմանում աննախադեպ ջանքեր են գործադրվում, որպեսզի ստիպեն հրաժարվել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերից: Պեսկովը վերջինս կոնկրետ երկրներ չի առանձնացրել: «Բազմաթիվ երկրներում ճնշման մասշտաբը բավականին աննախադեպ է, կոշտ և զուրկ որևէ դիվանագիտական ակնարկներից և այլն: Դա իսկապես տեղի է ունենում»,-ասել է նա։ Կրեմլի ներկայացուցիչն անպատասխան է թողել հարցը՝…
Իրանը ներկայացնելու է կորոնավիրուսի դեմ սեփական արտադրության պատվաստանյութը
Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին հայտնել է, որ երկիրը երեքշաբթի պատրաստվում է ներկայացնել կորոնավիրուսի դեմ սեփական արտադրության նոր պատվաստանյութը: «Այնտեղ ես կհայտարարեմ, թե ինչ հաջողություն մենք կգրանցենք միջազգային ասպարեզում պատվաստանյութերի արտադրության ոլորտում առաջիկա ամիսների ընթացքում»,-հավելել է Նամակին: Նշենք, որ պատվաստանյութը ներկայացվելու է ՊՆ-ի Սեպանդ կազմակերպությունում: Այս մասին տեղեկանում ենք Tasnim-ից:
Ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութը հավանության է արժանացել 50 երկրում
Նամիբիայի Հանրապետությունը դարձել է 50-րդ երկիրը, որտեղ հավնության է արժանացել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը: Դրական գնահատականների առումով ռուսական ղեղամիջոցը երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում. պատվաստանյութի հաստատված արդյունավետությունը կազմում է 91,6%: Նշենք, որ այժմ այն փորձարկումների է ենթարկվում Դեղամիջոցների վերահսկման հարցով եվրոպական գործակալության կողմից: Այս մասին տեղեկանում ենք «Կոմերսանտ»-ից:
Ուղիղ մեկ տարի առաջ ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսի համավարակի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ուղիղ մեկ տարի առաջ հայտարարեց կորոնավիրուսային համավաակի մասին: Այս ընթացքում ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 118 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 2.6 մլն-ը: Կորոնավիրուսի դեմ պայքարում արդեն ավելի քան 150 մլն չափաբաժին պատվաստանյութ է օգտագործվել: Աշխարհի տարբեր երկրներում հավանության են արժանացել մի շարք դեղամիջոցներ, այդ թվում ամերիկյան Moderna, բրիտանա-շվեդական AstraZeneca,…
Մեծ Բրիտանիայում հայտնաբերված շտամը տարածվել է 111 երկրում
Առողջապահության համաշխարհային կազմկերպության ամենշաբաթյա համավարակաբանական տեղեկագրից տեղեկանում ենք, որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի VOC 202012/01 շտամը, որը հայտնի է ավելի արագ տարածվելու հատկությամբ, վերջին մեկ շաբաթում հայտանբերվել է ևս հինգ երկրներում: Նշվում է, որ այդ շտամով վարակման դեպքեր մինչ այժմ արձանագրվել են 111 երկրներում: Հետազոտությունների տվյալների համաձայն՝ այս շտամի վարակելու ունակությունը 36-75 տոկոսով ավելի բարձր…













