Յուրի Ջորկաեֆը՝ հայկական ֆուտբոլի զարգացման մասին

Ամենադիտվածներ

Թբիլիսիում նշել են Կոմիտասի ծննդյան 150-ամյակը

WCIT համաժողովի շրջանակում Հայաստանում գտնվող Յուրի Ջոկաեֆը պատմել է իր տպավորությունների մասին:

«Դեռ 5 տարի առաջ չէինք կարող պատկերացնել, որ Հայաստանում կարող է WCIT միջոցառում լինել․ շատ տպավորված եմ: 4 ամիս առաջ խոսել եմ բարձրագույն տեխնոլոգիաների համար պատասխանատու նախարարի հետ, և նա ասաց, թե ինչ է կատարվում Հայաստանում: Նա ասաց, որ մարդիկ միայն այսօրվա մասին չեն մտածում, այլ նաև վաղվա: Եվ փաստորեն նրանք դա արեցին, արեցին շատ կարճ ժամանակահատվածում: Եվ ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ»,-ասել է Ջորկաեֆը։

Նրա խոսքով՝ հայկական ֆուտբոլի զարգազման համար Ժամանակ է պետք:

«Հիմա ես կարևոր դիրք ունեմ ՖԻՖԱ-ում, հիմա ես հիմնադրամի նոր գործադիր տնօրենն եմ, և սա նշանակում է, որ ես պետք է ապահովեմ երեխաների, մարդկանց մուտքը ֆուտբոլ: Ֆուտբոլը հրաշալի գործիք է, դրանով կարող ես նոր հանրություն ձևավորել: Հիմա ես գնում Թեհրան, հետո երևի՝ Լիբանան: Պետք է տեսնեմ՝ ինչպես են մարդիկ վերաբերվում ֆուտբոլին, և այդ դեպքում հիմնադրամը կօգնի: Եվ իհարկե, նույնը Հայաստանի պարագայում, մի օր ավելի մեծ ծրագրով կգամ Հայաստանին օգնելու:

Ես առաջին հերթին հայ եմ, հետո նոր՝ Յուրի Ջորկաևֆը»,-եզրափակեց լեգենդար ֆուտբոլիստը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ