YouTube
«Բոհեմյան ռապսոդիա»-ն ռեկորդ է սահմանել Youtube-ում
1975-ին Queen խմբի ստեղծած «Բոհեմյան ռապսոդիա»-ն ամենահին ստեղծագործությունն է, որի դիտումների քանակը YouTube-ում գերազանցել է մեկ միլիարդը: Այս մասին գրում է France Info-ն։ Ավելի վաղ համացանցում ամենալսված երգը Guns N’Roses խմբի November Rain կատարումն էր, որը թողարկվել է 1991-ին։ «Բոհեմյան ռապսոդիա»-ն հանրաճանաչություն է ձեռք բերել 2018-ին համանուն ֆիլմի թողարկումից հետո։
Վան Դեյքի հետ մենապայքարում ընկա, շանս չկար․ Ազարը՝ Լիվերպուլի պաշտպանի մասին
Մադրիդի «Ռեալի» նորեկ Էդեն Ազարը aLifeofMagicMoments YouTube-յան ալիքին տված հարցազրույցում ասել է․ «Վախեցե՞լ եմ արդյոք որևէ խաղացողից: Ոչ, նման բան չի եղել: Բայց, անկեղծ ասած, ԱՊԼ-ում շատ են լավ պաշտպանները, անցած մրցաշրջանում հատկապես ուժեղ էր Վան Դեյքը: Ահա թե ինչու հենց նա ստացավ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Նա իսկապես լավն է: Ուժեղ է: Ես հիշում…
Հաքերային հրահանգ պարունակող տեսանյութերը կարգելափակվեն Youtube-ում
YouTube-ը թարմացրել է «վնասակար և վտանգավոր կոնտենտի» իր կանոնները. այժմ այն արգելափակում է հաքերային հրահանգ պարունակող տեսանյութերը: Այս մասին հաղորդում է Ferra-ն: Կարգելափակվեն տեսանյութերը, որոնցում հրահանգներ կան, թե ինչպես կոտրել համակարգերը կամ ֆիշինգ իրականացնել: Այդ կերպ արգելվեց նաև Null Byte ալիքը, որում հեղինակը տեսանյութեր էր հրապարակում նոր սովորող հաքերների համար:
YouTube-ը թույլ կտա հակառակվել ալգորիթմերի թելադրանքին
YouTube-ը առաջիկա օրերին մի քանի կարևոր փոփոխություններ կկատարի, որոնք օգտատերերին ավելի մեծ վերահսկողության հնարավորություն կտան նրա հանդեպ, թե ինչ տեսահոլովակներ են իրենց առաջարկվում գլխավոր էջում և «Հաջորդը» բաժնում։ Այս մասին «Վեստի»-ին տեղեկացրել են Google-ի ռուսական գրասենյակի մամուլի ծառայությունում։ Նախ՝ գլխավոր էկրանի վերին մասում և «Հաջորդը» բաժնում կհայտնվի ընդլայնված որոնման գործառույթ։ Այն թույլ կտա գտնել տեսանյութեր,…
YouTube-ը կբարելավի հայտնի կատարողների 1000-ից ավելի տեսահոլովակների որակը
YouTube տեսահոսթինգը և Universal Music Group ընկերությունը պլանավորում է մինչև 2020 թվականն ավելի քան 1000 տեսահոլովակ նորացնել, որոնք թողարկվել են մի քանի տասնամյակ առաջ, դրանց թվում են Kiss, Maroon 5, The Killers և այլ խմբերի հոլովակները: «Մեծագույն երաժշտական հոլովակներն արվեստի ստեղծագործություններ են, որոնք շարունակում են մշակութային ազդեցություն ունենալ սերունդների վրա: Եվ ինչպես թանգարանների անգին կտավներն…
Համացանցի օգտատերերի թիվը գերազանցել է Երկրի ամբողջ բնակչության 51 տոկոսը
Համացանցի օգտատերերի թիվը գերազանցել է Երկրի ամբողջ բնակչության 51 տոկոսը, իսկ ցանցում անցկացված ժամանակն աճել է մինչև 6.3 ժամ: Մեկ քառորդ դարի ընթացքում համացանցում հայտնվել է 3.8 մլրդ մարդ: Նրանց մեծամասնությունն ապրում է Չինաստանում, Հնդկաստանում և ԱՄՆ-ում: Այդպիսի տվյալները նշված են Bond Capital հիմնադրամի հիմնադիր Մերի Միքերի ամենամյա վերլուծական ամփոփագրում: Մերի Միքերի տվյալերի համաձայն՝ 2018…
Ինդոնեզիայի համալսարանը կհեշտացնի բուհ ընդունելությունը YouTube-ի աստղերի համար
Ինդոնեզիայի համալսարանն առաջարկում է պոտենցիալ ուսանողներին ընդունելության նոր ձև՝ YouTube-ի աստղ դառնալու միջոցով: Այս մասին հաղորդում է AFP-ը: Ընդունելության հատուկ սխեմայի միջոցով Զարգացման ազգային համալսարանն (UPNVJ) առաջարկում է տեղեր YouTube-ի բլոգերների համար, որոնց ալիքն ունի առնվազն 10 000 հետևորդ և որոնք ստեղծել են յուրահատուկ կոնտենտ՝ 100 000 դիտում ունեցող: Չափանիշներին համապատասխան անձինք կանցնեն հավելյալ թեստավորում:…
Youtube-ը կարգելի խտրականություն քարոզող տեսանյութերը
AFP-ը հաղոդում է, որ YouTube ընկերությունը արգելելու է ռասիզմ և խտրականություն քարոզող տեսանյութերի տարածումը: Ընկերությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ YouTube-ում միշտ եղել են կանոններ, որոնք արգելում են ատելության քարոզումը: «Այսօր մենք ևս մեկ քայլ ենք ձեռնարկում, որով արգելվում են ռասիզմ, խտրականություն, սեգրեգացիա կամ մեկուսացում քարոզող տեսանյութերը»,- ասվում է հայտարարության մեջ: Այդ քայլի…
Հայ դպրոցականները ցույց են տալիս ինչպես պատրաստել օդային արևային կոլեկտոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Youtube-ում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցի սաները պատրաստում օդային արևային կոլեկտոր՝ առանց ձեռքի տակ ունենալու լուրջ սարքավորումներ։ Նրանք արևային կոլեկտորը պատրաստելու համար օգտագործել են ալյումինե տարաներ, սովորական տախտակ և այլ առարկաներ ու գործիքներ, որոնք կարելի է ունենալ տնային պայմաններում։ Տեսանյութը ստորև՝
Սրբուկի առաջին փորձը Եվրատեսիլի շրջանակներում
Թել Ավիվում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2019» երաժշտական մրցույթին Հայաստանը ներկայացնող Սրբուկի առաջին փորձը։ Փորձի տեսագրությունը հրապարակվել է «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում։ Տեղեկացվում է, որ մայիսի 16-ին կայանալիք «Եվրատեսիլ 2019» մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչում Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա առաջինը։ 24-ամյա երգչուհին արդեն իսկ մասնակցել է հայաստանյան X Factor-ին և ուկրաինական «Ձայնը» նախագծին։ Հիշեցնենք, որ մրցույթում Սրբուկը կներկայացնի…
Հայտնի բլոգերը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
Chicago Tribune-ի փոխանցմամբ՝ Բլոգեր և YouTube-ի աստղ 26-ամյա Օսթին Ջոնսին սեռական ոտնձգությունների, այդ թվում` մանկական պոռնկագրական նյութերի արտադրության համար դատապարտել են 10 տարվա ազատազրկման։ 2015-ի մայիսի 10-ին երաժշտական կայքերից մեկը հրապարակել է, որ Օսթինը օնլայն շփվել է մի քանի անչափահաս երկրպագուների հետ, նրանց ստիպել է սեռական բնույթի տարբեր գործողություններ անել: Նշվում է, որ դատարանի որոշման…
ՀԱՂԹԵՑԻՆՔ !!! ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ YOUTUBE / #YoutubeAM
Սիրված հայ ռեպեր և գեյմեր Feka 23-ը մոտ երկու ամիս առաջ change.org-ում խնդրագիր էր բացել, որով մասնակիցները դիմում էին Youtube–ին՝ Հայաստանի համար բացելու Youtube–ի դիտումների մոնետարիզացիան հասանելի դարձնելու նպատակով։ Կարճ ասած՝ ստեղծել Youtube.AM։ Այսօր Ֆեկա 23-ը հայտարարություն տարածեց, որում ասվում է, որ հաղթանակել է խնդրագիրը։ Youtube-ը նրան պաշտոնական նամակ էր ուղարկել՝ ասելով, որ որոշ ժամանակ…
YouTube-ից շահույթ ստացող բլոգերները կհարկվեն. նախարար
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հարցին՝ հնարավո՞ ր է, որ YouTube-ում գործունեություն ծավալող ու դրա միջոցով շահույթ ստացող բլոգերները հարկվեն, արձագանքեց. «Կարծում եմ, որ այո՛, դա ցանկացած տնտեսվարող սուբյեկտին է վերաբերում։ Ինչպես գիտեք, հարկային օրենսգրքում հիմա փոփոխություններ են տեղի ունենում և միկրոբիզնեսը չի հարկվելու, բայց դրանից…
YouTube-ը կարգելափակի երեխաների մասնակցությամբ տեսանյութերի մեկնաբանությունները
YouTube-ի ղեկավարությունը որոշել է արգելափակել երեխաների մասնակցությամբ տեսանյութերի ներքո մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը: Պատճառն այն է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել են բազմաթիվ հաղորդագրություններ այն մասին, որ երեխաների մասնակցությամբ սովորական տեսանյութերի մեկնաբանություններում տեղ են գտել մանկապղծական բնույթի գրառումներ: Ընկերությունը հայտնել է, որ երեխաների մասնակցությամբ տեսանյութերի մեկնաբանություններն արգելափակելու գործընթացն ամիսներ կտևի: Այս մասին գրել է New York…










