YouTube
Էդ Շիրանի նոր հոլովակը 1 միլիոնից ավելի դիտում Է հավաքել
Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանի f երգի նոր հոլովակը մի քանի ժամում 1 միլիոնից ավելի դիտում Է հավաքել YouTube-ում: Հոլովակում Շիրանը, հիփ-հոփ կատարող Դեյվը եւ արգենտինացի ռեփեր Պաուլո Լոնդրան հեծանիվ են վարում Լոնդոնում եւ երգում աղջիկների հետ հարաբերությունների մասին: Սա Շիրինի՝ հուլիսին թողարկված No.6 Collaborations Project վերջին ալբոմից (որի բոլոր կոմպոզիցիաները ձայնագրվել են այլ կատարողների…
Samsung-ը նոր սմարթֆոններ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Samsung Electronics ընկերությունը ներկայացրել է Galaxy Note 10-ը և Galaxy Note 10+-ը: Galaxy Note 10-ի էկրանի անկյունագծը 6,3 դյույմ է, իսկ 10+ մոդելը կթողարկեն 6,8 դյույմ անկյունագծով՝ ամենամեծը սմարթֆոնների ընտանիքում: Երկու մոդելներն էլ հանդերձել են չորս մոդուլներով հիմնական խցիկով և ճակատային խցիկով, սակայն Galaxy Note 10+-ը կունենա նաև 3D-խցիկ: Note+-ի գործառական հիշողությունը պետք է կազմի…
Տեսանյութ է հրապարակվել Samsung Galaxy Note10-ի վերաբերյալ
Համացանցում հրապարակվել է Samsung Galaxy Note10-ի մասին տեսանյութ, սմարթֆոնի շնորհանդեսը սպասվում է սեպտեմբերին: Տեսանյութում այն համեմատվում է անցած տարվա Note9-ի հետ: Սմարթֆոնի էկրանի շրջանակը փորացված է, իսկ դրա անկյունագիծը 6,8 դյույմ է: Note9-ի էկրանի անկյունագիծը 6,4 դյույմ էր: Սմարթֆոնի առջևի և հետևի մասը պաշտպանված է ապակիով, ենթադրաբար՝ Corning Gorilla Glass: Այն վերջին սերնդի ապակներից է,…
Համացանցում ցուցադրվել է Hummer-ի և Camaro-ի «հիբրիդը»
Համացանցում ցուցադրվել է արտասովոր ամենագնաց, որը ստեղծվել է Hummer H1- ի վրա հիմնված հին Chevrolet Camaro- ից: Ավտոմեքենան ցուցադրվել է Hoonigan AutoFocus YouTube ալիքում: Տեսահոլովակում ցուցադրված է արտասովոր հիբրիդ՝ «Խելահեղ Մաքս» ֆիլմի ավտոմեքենայի ոճով: Ավտոմեքենայի սեփականատիրոջ խոսքով՝ հիբրիդը ստեղծվել է 30 օրվա ընթացքում և 10 հազար դոլարով:
Tesla-ն կվերազինվի YouTube և Netflix հավելվածներով
Tesla-ի նախագծողները ավտոմեքենաների համակարգիչները կզինեն YouTube և Netflix հավելվածներով: Սակայն սկզբնական շրջանում էլեկտրոմոբիլների տերերը կարող են դրանք օգտագործել միայն դադարի ժամանակ: Ծավալային ձայնի, մեծ սկավառակի և Tesla-ի հարմարավետ նստարանների շնորհիվ մեքենայում կլինեն աննկարագրելի կինեմոտոգրաֆիկ զգացողություններ: «Երբ պատկան մարմինները հաստատեն լիակատար ինքնուրույն վարելը, մենք տեսանյութի ցուցադրման ռեժիմը կմիացնենք նաև շարժման ընթացքում»,-թվիթերյան իր էջում գրել է Իլոն…
Youtube-ի 6-ամյա աստղը թանկարժեք անշարժ գույք է գնել
YouTube-ի վեցամյա հարավկորեացի աստղ Բորամը 8 մլն դոլարով 5 հարկանի անշարժ գույք է գնել Սեուլի թանկարժեք շրջանում: Այս մասին տեղեկացնում է CNN News-ը։ Անշարժ գույքը գնվել է Boram Family ընկերության միջոցով, որը հիմնել են հանրահայտ պատանի բլոգերի ծնողները։ Բորամը յություբյան հանրահայտ երկու ալիքի սեփականատեր է. մեկում նա պատմում է խաղալիքների մասին, մյուսը վիդեոբլոգ է։ Երկու…
Queen-ը երեք նոր տեսահոլովակ կթողարկի
Queen-ը պատրաստում է թողարկել երեք նոր տեսահոլովակ։ Այս մասին խմբի ադմինիստրացիան հայտնել է ֆեյսբուքյան էջում։ Նշվում է, որ երաժիշտներն այդ կերպ ցանկանում են նշել YouTube-ում Bohemian Rhapsody երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի 1 մլրդ դիտումները։ Նաեւ մրցույթ է հայտարարված, ըստ որի՝ խմբի բոլոր երկրպագուները կարող են մասնակցություն ունենալ այդ բոլոր տեսահոլովակների ստեղծմանը։ Մրցույթը ստացել է You…
«Բոհեմյան ռապսոդիա»-ն ռեկորդ է սահմանել Youtube-ում
1975-ին Queen խմբի ստեղծած «Բոհեմյան ռապսոդիա»-ն ամենահին ստեղծագործությունն է, որի դիտումների քանակը YouTube-ում գերազանցել է մեկ միլիարդը: Այս մասին գրում է France Info-ն։ Ավելի վաղ համացանցում ամենալսված երգը Guns N’Roses խմբի November Rain կատարումն էր, որը թողարկվել է 1991-ին։ «Բոհեմյան ռապսոդիա»-ն հանրաճանաչություն է ձեռք բերել 2018-ին համանուն ֆիլմի թողարկումից հետո։
Վան Դեյքի հետ մենապայքարում ընկա, շանս չկար․ Ազարը՝ Լիվերպուլի պաշտպանի մասին
Մադրիդի «Ռեալի» նորեկ Էդեն Ազարը aLifeofMagicMoments YouTube-յան ալիքին տված հարցազրույցում ասել է․ «Վախեցե՞լ եմ արդյոք որևէ խաղացողից: Ոչ, նման բան չի եղել: Բայց, անկեղծ ասած, ԱՊԼ-ում շատ են լավ պաշտպանները, անցած մրցաշրջանում հատկապես ուժեղ էր Վան Դեյքը: Ահա թե ինչու հենց նա ստացավ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Նա իսկապես լավն է: Ուժեղ է: Ես հիշում…
Հաքերային հրահանգ պարունակող տեսանյութերը կարգելափակվեն Youtube-ում
YouTube-ը թարմացրել է «վնասակար և վտանգավոր կոնտենտի» իր կանոնները. այժմ այն արգելափակում է հաքերային հրահանգ պարունակող տեսանյութերը: Այս մասին հաղորդում է Ferra-ն: Կարգելափակվեն տեսանյութերը, որոնցում հրահանգներ կան, թե ինչպես կոտրել համակարգերը կամ ֆիշինգ իրականացնել: Այդ կերպ արգելվեց նաև Null Byte ալիքը, որում հեղինակը տեսանյութեր էր հրապարակում նոր սովորող հաքերների համար:
YouTube-ը թույլ կտա հակառակվել ալգորիթմերի թելադրանքին
YouTube-ը առաջիկա օրերին մի քանի կարևոր փոփոխություններ կկատարի, որոնք օգտատերերին ավելի մեծ վերահսկողության հնարավորություն կտան նրա հանդեպ, թե ինչ տեսահոլովակներ են իրենց առաջարկվում գլխավոր էջում և «Հաջորդը» բաժնում։ Այս մասին «Վեստի»-ին տեղեկացրել են Google-ի ռուսական գրասենյակի մամուլի ծառայությունում։ Նախ՝ գլխավոր էկրանի վերին մասում և «Հաջորդը» բաժնում կհայտնվի ընդլայնված որոնման գործառույթ։ Այն թույլ կտա գտնել տեսանյութեր,…
YouTube-ը կբարելավի հայտնի կատարողների 1000-ից ավելի տեսահոլովակների որակը
YouTube տեսահոսթինգը և Universal Music Group ընկերությունը պլանավորում է մինչև 2020 թվականն ավելի քան 1000 տեսահոլովակ նորացնել, որոնք թողարկվել են մի քանի տասնամյակ առաջ, դրանց թվում են Kiss, Maroon 5, The Killers և այլ խմբերի հոլովակները: «Մեծագույն երաժշտական հոլովակներն արվեստի ստեղծագործություններ են, որոնք շարունակում են մշակութային ազդեցություն ունենալ սերունդների վրա: Եվ ինչպես թանգարանների անգին կտավներն…
Համացանցի օգտատերերի թիվը գերազանցել է Երկրի ամբողջ բնակչության 51 տոկոսը
Համացանցի օգտատերերի թիվը գերազանցել է Երկրի ամբողջ բնակչության 51 տոկոսը, իսկ ցանցում անցկացված ժամանակն աճել է մինչև 6.3 ժամ: Մեկ քառորդ դարի ընթացքում համացանցում հայտնվել է 3.8 մլրդ մարդ: Նրանց մեծամասնությունն ապրում է Չինաստանում, Հնդկաստանում և ԱՄՆ-ում: Այդպիսի տվյալները նշված են Bond Capital հիմնադրամի հիմնադիր Մերի Միքերի ամենամյա վերլուծական ամփոփագրում: Մերի Միքերի տվյալերի համաձայն՝ 2018…
Ինդոնեզիայի համալսարանը կհեշտացնի բուհ ընդունելությունը YouTube-ի աստղերի համար
Ինդոնեզիայի համալսարանն առաջարկում է պոտենցիալ ուսանողներին ընդունելության նոր ձև՝ YouTube-ի աստղ դառնալու միջոցով: Այս մասին հաղորդում է AFP-ը: Ընդունելության հատուկ սխեմայի միջոցով Զարգացման ազգային համալսարանն (UPNVJ) առաջարկում է տեղեր YouTube-ի բլոգերների համար, որոնց ալիքն ունի առնվազն 10 000 հետևորդ և որոնք ստեղծել են յուրահատուկ կոնտենտ՝ 100 000 դիտում ունեցող: Չափանիշներին համապատասխան անձինք կանցնեն հավելյալ թեստավորում:…











