Բջջային կապի ամենախոշոր ընկերություններից մեկը՝ AIS-ը, Թաիլանդի Փհուկետ կղզում բացել է առանց աշխատակազմի առաջին խանութը: Այս մասին տեղեկացնում է Bobr Times-ը:
Խանութի ստեղծման համար շուրջ 636 հազար դոլար է ծախսվել: Նախագծի հաջողության դեպքումընկերությունը պատրաստվում է երկրում ևս 161 նմանատիպ առևտրի կետ բացել: Այս կերպ ընկերությունն, աշխատակազմ ունեցող խանութների համեմատ, օրական ծախսերը կկրճատի 30-40%-ով:
Խանութում աշխատում է Լիզա անունով ռոբոտը, որը հաճախորդներին, ըստ պահանջի, տեղեկություններ է տալիս վաճառվող ապրանքների ու ծառայությունների վերաբերյալ: Հաճախորդները կարող են սենսորային էկրանի միջոցով ինքնուրույն գնման պատվերներ կատարել և վճարումներ իրականացնել: