fbpx
Կառավարություն

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան

Սեպտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-17-ն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն:

«Վարչապետը Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին:

Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ