Թանգարանները, գրադարանները, թատրոնները սպասում են Ձեզ: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Ուրախությամբ պետք է նշել, որ վաղվանից սկսած և առաջիկա օրերին մշակութային հաստատությունները կսկսեն ընդունել մեր քաղաքացիներին և հյուրերին` պահպանելով հակահամաճարակային և սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:
Հետևե՛ք թանգարանների, գրադարանների, թատրոնների ու համերգասրահների, մշակութային պոակների պաշտոնական կայքերի և սոցցանցերի հաղորդագրություններին` տեղեկանալու բացման օրերի ու ժամերի, ներկայացումների ժամանակացույցերի մասին:
Շնորհավորում եմ բոլորիս մշակութային կյանքի վերականգնման առիթով»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/photo.php?fbid=10158606343848501&set=a.10150460716863501&type=3&theater