Աշխարհահռչակ երաժիշտ, «System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը բաց նամակ է հրապարակել, որում Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և վերջ դնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա ճնշումներին։
Նա հիշեցրել է, որ փետրվարին ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքում, սակայն Ադրբեջանը շարունակում է անտեսել այդ որոշումը։ Նա համոզմունք է հայտնել, որ կոչերը՝ առանց գործողությունների, չեն լուծի խնդիրը։
«Բոլորն արդեն դատապարտել են, բայց ոչ ոք ոչինչ չի անում»,- ասել է Թանկյանը SPIN պարբերականի հետ զրույցում, հավելել՝ ինքը փորձել է կապ հաստատել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ, որը կարող էր սնունդ հասցնել ինքնաթիռով:
Թանկյանի խոսքով՝ ամեն օր բոլոր ԶԼՄ-ներում կարելի է կարդալ Ուկրաինայի մասին, բայց շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում:
Երաժշտի նամակը ստորագրել են նաև այնպիսի աշխարհահռչակ գործիչներ, ինչպիսիք են Փիթեր Գեբրիելը, Ռոջեր Ուոթերսը, Թոմ Մորելոն, Ստյուարտ Քոուփլենդը, Ռոզա Լինը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Սեբու Սիմոնյանը և այլք:Ну