Երկու տղամարդ Լոս Անջելեսում կողոպտել են հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Քվենթին Տարանտինոյի տունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը, հայտնել Է TMZ պորտալը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ:
Նշվում Է, որ Տարանտինոն եղել Է տանը, երբ երկու տղամարդու ձայն Է լսել: Աղբյուրների խոսքով՝ կողոպտիչները տուն են մտել ուշ գիշերը լուսամուտով: Ընդ որում հաղորդվում Է, որ, տեսնելով անհայտ մարդկանց՝ Տարանտինոն «նրանց դիմադրություն Է ցույց տվել», սակայն դա արդյունք չի տվել, քանի որ չարագործներին, այնուամենայնիվ, հաջողվել Է փախչել: Պորտալի տվյալներով՝ կողոպտիչները ռեժիսորի տնից տարել են ոսկերչական զարդեր եւ այլ արժեքավոր բաներ: Այժմ քաղաքի ոստիկանությունն ստուգում Է բնակության վայրի մոտ տեղակայված հսկողության խցիկները, որոնց տեսագրությունները կարող են օգնել պարզելու հանցագործների ինքնությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
