Ուզբեկստանի իրավապահ մարմինները ձերբակալել են երկրի 21 բնակչի, որոնք կասկածվում են «Քաթիբա Թաուխիդ վալ-Ջիհադ» ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ: Այս մասին հայտարարություն է տարածել Տաշքենդի արտաքին գործերի նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
«Փետրվարի 19-ին Տաշքենդում չեզոքացվել է «Քաթիբա Թաուխիդ վալ-Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության կողմնակիցների և անդամների գործունեությունը»,-նշված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նախարարության փոխանցմամբ՝ հարուցված քրեական գործի շրջանակներում մայրաքաղաքի 18 հասցեներում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 21 մարդ, որոնք ընկել են Սիրիայում խմբավորման կազմում գործունեություն ծավալող Ուզբեկստանի քաղաքացու գաղափարական ազդեցության տակ:
«Նրանք ծրագրում էին նրան ֆինանսական աջակցություն ցուցաբերել, ուղևորվել այնտեղ և ներգրավվել խմբավորման շարքերում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Քրեական հոդվածը, որով մեղադրվում են ձերբակալվածները, մեղադրյալների համար նախատեսում է մինչև 7 տարվա ազատազրկում: