fbpx
Աշխարհ

Թաթարստանում Պուտինի շիրմաքարը կանգնեցրած ակտիվիստին ձերբակալել են

Թաթարստանում դատարանը 28 օրով կալանավորել է տեղի ակտիվիստ Քարիմ Յամադաևին: Ինչպես հաղորդում է currenttime.tv-ն, ակտիվիստը Նաբերեժնիե Չելնիի Քննչական կոմիտեի շենքի մոտ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով շիրմաքար էր տեղադրել: Վերջինիս նկատմամբ արձանագրություն է կազմվել՝ ակցիաների անցկացման կարգը կրկին խախտելու համար:

Հունվարին Յամադաևին պատասխանատվության էին ենթարկել քաղաքական բռնաճնշումների զոհերի հուշարձան տեղադրելու համար: Ակտիվիստն անազատության 28 օրը կանցկացնի Նաբերեժնիե Չելնիի քննչական մեկուսարանում:

Պուտինի շիրմաքարը՝ վրան գրված «1952-2019», Քննչական կոմիտեի շենքի մոտ էր հայտնվել մարտի 10-ին:

Աղբյուրը` shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ