fbpx
Հասարակություն

Հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական նշանակության ճանապարհը

Հուլիսի 16-ին ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սորեն Պապիկյանը Facebook-ի էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական նշանակության 43 կմ երկարությամբ ճանապարհը։

«Այս պահին 43 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի բոլոր երեք հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքներ են.

Առաջին 12.5 կմ-ի (կմ25+000-կմ37+500) հատվածն( հիմնանորոգումը սկսվել էր նախորդ տարի) արդեն ասֆալտապատման փուլում է: Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարի։ Կապալառու կազմակերպությունն է «Բիլդեր քոնսթրաքշըն» ՍՊԸ-ն։

/Մ-2/ – Տաթև – Աղվանի – /Մ-2/ ճանապարհի կմ37+500-կմ55+000 հատվածում շինարարական աշխատանքներ է կատարում «Ոսմար» ՍՊԸ։ Հիմնանորոգումը մեկնարկել է այս ամռանը։ 17.5 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածում կապալառուն կատարում է հողային աշխատանքներ։

/Մ-2/ – Տաթև – Աղվանի – /Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 13 կմ երկարությամբ հատվածում սկսվել է ասֆալտի ստորին շերտի տեղադրումը։ Այս հատվածում ( կմ55+000-կմ68+000 ) կապալառուն՝ «Քարավան» ՍՊԸ-ն, իրականացնում է ճանապարհի պատվածքի սառը վերամշակման աշխատանքներ։

/Մ-2/ – Տաթև – Աղվանի – /Մ-2/ ճանապարհի 43 կմ երկարությամբ հատվածների հիմնանորոգմամբ կունենանք Մ-2 միջպետական մայրուղին շրջանցող ռազմավարական կարևորագույն նշանակության ավտոճանապարհ»,- ասված է նախարարի գրառման մեջ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ