fbpx
Մշակույթ

Տավուշ ամրոցի տարածքում հնագիտական պեղումները վերսկսվել են

Հուլիսի 22-ին Տավուշի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Տավուշ ամրոցի տարածքում հնագիտական պեղումները վերսկսվել են:

«Տավուշ ամրոցի տարածքում հնագիտական պեղումները վերսկսվել են: Աշխատանքները մեկնարկել էին դեռևս նախորդ տարի և դադարեցվել էին 44-օրյա պատերազմի պատճառով:
Պեղումներն իրականցնում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ Տիգրան Ալեքսանյանը և Հարություն Բադալյանը: Աշխատանքներում ներգրավված են նաև տեղի բնակիչները:

Տավուշ ամրոցի տարածքում հնագիտական պեղումներն իրականացվում են ՀՀ կառավարության որոշմամբ:

Տավուշ ամրոցի տարածքում առաջին հնագիտական պեղումներն իրականացվել են 1986-1988 թվականներին՝ Հայկ Եսայանի գլխավորությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ