Երեկ երեկոյան Տավուշի մարզում մեքենա է հրդեհվել, պատճառը վերասարքավորումն է (ղեկը փոխելը)։ Այս մասին ասված է «Ղեկը աջ» նախաձեռնության հայտարարության մեջ:
«Մեքենան դեպքից ժամեր առաջ էր վերասարքավորվել։
Կառավարությունը չպետք է թույլ տա, որպեսզի մեր հասարակությունը նման վտանգի ենթարկվի»,-ասված է նախաձեռնության հայտարարության մեջ։
Ըստ նախաձեռնության՝ ՀՀ կառավարությունը շարունակում է անտեսել իրենց զգուշացումները, որի հետևանքով նմանատիպ դեպքերը անխուսափելի են դառնալու: