Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը ցանկանում է վերաձայնագրել իր առաջին վեց ալբոմների հիթերը: Այդ մասին նա օգոստոսի 18-ին հայտարարել է CBS հեռուստաալիքի առավոտյան շոուի եթերում՝ հաղորդում է ТАСС-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ ալբոմների նկատմամբ իրավունքները գնվել են մենեջեր Սքութեր Բրաունի կողմից:
Սվիֆթը հայտարարել է, որ ձայնագրող ընկերությունը երգերի նկատմամբ իրավունքները վաճառել է առանց իր գիտության: Նա նաև Բրաունին մեղադրել է «չդադարող, մանիպուլյատիվ բուլլինգի» մեջ:
Իր երաժշտական կարիերայի սկզբում Սվիֆթը ձայնագրվել է Նեշվիլի Big Machine լեյբլում:
Այնտեղ թողարկվել է նաև «1989» ալբոմը, որը կատարողին «Գրեմմի» մրցանակ է բերել տարվա ալբոմ և տարվա լավագույն վոկալ փոփ-ալբոմ անվանակարգերում:
Սվիֆթը Բրաունին մեղադրել է իր երաժշտական ժառանգությունը ոչնչացնելու փորձի մեջ: Մենեջերը չի պատասխանել երգչուհի մեղադրանքներին:
Տեղեկացնենք, որ անցյալ տարի երգչուհին պարտավորագիր է կնքել Universal ընկերության հետ:
Ինչպես նշում է BBC-ն, հին կոմպոզիցիաների նոր տարբերակների ձայնագրումը արտիստներին թույլ է տալիս վերահսկել դրանց օգտագործումը եև գովազդից փող վաստակել միջնորդավճարների հաշվին: