fbpx
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի

ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նաթիա Սուլավան, Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն:

Օրբելիանի պալատում տեղի կունենա Արմեն Սարգսյանի և Նունե Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է ՀՀ նախագահի և Վրաստանի նախագահի դեմ առ դեմ և ընդլայնված հանդիպում, որից հետո Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգան համատեղ հայտարարություններով:

Նախատեսվում է հանդիպում նաև Հայաստանի Հանրապետության նախագահի և Վրաստանի խորհրդարանի նախագահի Արչիլ Թալակվաձեի միջև:

Հայաստանի նախագահը կայցելի Թբիլիսիի հայկական տաճար:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ