fbpx
Աշխարհ

Թբիլիսիում ԼԳԲՏ անձանց դեմ ցուցարարներ են ձերբակալվել

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կառավարության շենքի մոտ սեռական փոքրամասնությունների պաշտպանների հանրահավաքի դեմ ակցիա տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է ТАСС-ը։

«Վրաստանի ՆԳ նախարարության պարեկային ոստիկանության վարչության աշխատակիցները, վարչական իրավախախտումների կոդեքսի 173-րդ հոդվածի համաձայն (ոստիկանությանը չենթարկվելու համար) հակաակցիայի չորս մասնակցի են ձերբակալել»,-ասվում է հաղորդագրությունում։

Հստակեցվում է, որ վրացի գործարար, մեկենաս Լևան Վասաձեի ղեկավարած բողոքի ակցիան ինքնաբուխ է սկսվել։

Կառավարության շենքի մոտ հավաքվել են ԼԳԲՏ հանրության քարոզին դեմ մարդիկ։ Նրանք մայրաքաղաքի կենտրոնում են հայտնվել «Թբիլիսի փրայդ» կազմակերպության ծրագրերի մասին իմանալուց հետո, որը պաշտպանում է սեռական փոքրամասնությունների իրավունքները։

Կազմակերպությունր որոշել է բողոքի ակցիա անցկացնել՝ ի նշան բողոքի Վրաստանի պատրիարքարանի հայտարարության։ Պատրիարքարանը դիմել է կառավարությանը՝ խնդրելով հնարավորություն չընձեռել ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչներին հունիսի 18-ին հանրահավաք անցկացնել՝ հաջակցություն սեռական փոքրամասնությունների։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ