Թբիլիսիի տաքսի մեքենայի վարորդները բողոքում են քաղաքապետ Կախա Կալաձեի՝ մայրաքաղաքի բոլոր տաքսիները սպիտակ ներկելու որոշման դեմ: Թբիլիսիում կայացրած բողոքի ակցիայից հետո տաքսու վարորդների մի մասը` Լեյբորիստական կուսակցության գլխավորությամբ, տեղափոխվել է իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի առանձնատան հարևանությամբ: Այստեղ առանձնատան անվտանգությունն ապահովում էին պարետային ոստիկանության ջոկատները:
Տաքսու վարորդները դեմ են մեքենաները ներկել սպիտակ գույնով` պատճառաբանելով, որ մեքենաների վաճառքի դեպքում հնարավոր է` որոշ բարդություններ ծագեն:
Նշենք, որ Թբիլիսիի քաղաքապետը ներկելու փոխարեն վարորդներին այլընտրանք էր առաջարկել` հատուկ թաղանթներով պատել մեքենաները, սակայն վարորդներն այս առաջարկը մերժել են` պահանջելով կարգավորումները հետաձգել մինչև 2021թ.: