Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է՝ Telegram-ի (Տելեգրամ) հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը քաղաքական չէ։
«Ֆրանսիայի տարածքում Telegram-ի հիմնադրի ձերբակալությունն իրականացվել է շարունակվող հետաքննության շրջանակներում։ Դա ոչ մի դեպքում քաղաքական որոշում չէ։ Որոշումը պետք է կայացնեն դատավորները»,- X-ում գրել է Ելիսեյան պալատի ղեկավարը։