Այսօր մեկնարկում է Թենիսի Մեծ Սաղավարտի տարվա երրորդ՝ Wimbledon-ի մրցաշարում 1/8 եզրափակիչ փուլը:
Ռուսաստանը լավագույն 16 խաղացողի շրջանում 3 մասնակից ունի: Հայազգի Կարեն Խաչանովը հաջորդ փուլի ուղեգիրը կվիճարկի Սեբաստիան Կորդայի հետ՝ Միացյալ նահանգներից:
Անդրեյ Ռուբլյովի մրցակիցը Մարտոն Ֆուչովիչն է, իսկ համաշխարհային դասակարգման երկրորդ համար Դանիիլ Մեդվեդևը կմրցի Հուբերտ Հյուրկաչի հետ: Մատեո Բերետինին կմրցի Իլյա Իվաշկայի հետ: Մեկ այլ իտալացի Լորենցո Սոնեգոյի մրցակիցը լեգենդար Ռոջեր Ֆեդերերն է: Ալյասիմը ուժերը կչափի Սաշա Զվերևի հետ: Մարեյին պայքարից դուրս թողած Շապոյի մրցակիցը Բաուտիստա-Ագուտն է:
Խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 15-ին:
