fbpx
Քաղաքականություն

Եթե գրագետ ու զուսպ լինենք թիկունքում, կընդդիմանանք ինֆորմացիոն տեռորին․ Վահագն Թևոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։

«Արծրունն ասում է՝ ամեն ոչնչացվածի մոտ մի դրոշ է հայտնաբերվում, երևի ուզում են մի տեղ մտնել, դրոշ տնկել ու լուսանկարվել: Ենթադրությունը շատ կենսունակ է, ըստ այդմ եթե կա նման իմիտացիոն իրականության կարիք Ադրբեջանի ինֆորմացիոն դաշտում, նշանակում է այնտեղ հանրության ակնկալիքները չեն իրականանում:

Որքան չեն իրականանում ադրբեջանական հանրության ակնկալիքները, այդքան սաստկանում է թշնամու ինֆորմացիոն տեռորը մեր թիկունքում:
Նույնիսկ շատ ազնիվ մարդիկ կարող են կոտրվել՝ կորցնելով հոգեկան հավասարակշռությունը: Էլ չեմ խոսում կանխատրամադվածների մասին: Նման օրինակներ տեսել ենք՝ ընդհուպ մինչև խելագարի պահվածք ու հիստերիա:

Այդ պատճառով եմ շարունակում պնդել, որ հոգեկան բալանսը պահելուն ուղղված ճիգերը, ցանկացած գնով, անհրաժեշտ են: Չէ որ դրանք համարժեք էլ չեն այն գերջանքերին, որոնք գործադրում է զինվորը ճակատում: Եթե գրագետ ու զուսպ լինենք թիկունքում, կընդդիմանանք ինֆորմացիոն տեռորին»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/vahagn.tevosyan/posts/10159212963654026

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ