ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր Facebook-ի էջում գրել է, որ երեկվա տվյալով` ավելի քան 12 հազար թեստավորում է կատարվել, որից 1589-ը դրական են եղել:
«Սա նշանակում է, որ մեր ներդրած ֆիլտրերն աշխատում են, և այն անձինք, ովքեր ունեն դրական պատասխան, կմնան տանը, չեն գնա աշխատանքի և չեն վարակի մյուսներին։
- Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Բելգիայի դեսպանի հետ
- Հայաստանում ներկայում գերակշռում է դելտա շտամը. Անահիտ Ավանեսյան
Մեխանիզմն առավել գործուն դարձնելու համար մեր փորձագետների խումբն այսօր աշխատում է 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ»,- գրել է նախարարը: