Լուկաշենկոյին հանդիպած պաշտոնյաների լրացուցիչ թեստավորման կարիք չկա․ խոսնակ

Հրապարակող՝

real madrid

Ամենադիտվածներ

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նշել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Մինսկում հուլիսի 17-ին հանդիպած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարական պատվիրակության մյուս անդամներին լրացուցիչ թեստավորելու կարիք չկա:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ վարակվել ու հաղթահարել է կորոնավիրուսը։

«Մինսկից Երևան ժամանելուց հետո Հայաստանի պատվիրակության բոլոր անդամները հանձնել են կորոնավիրուսի թեստ, որոնց պատասխանները եղել են բացասական և այս պահին թեստավորման անհրաժեշտություն չկա»,-  ընդգծել է խոսնակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ՀՀ կառավարական պատվիրակությունը հուլիսի 16-17-ը եղել է Մինսկում, մասնակցել Եվրասիական տնտնեսական միության միջկառավարական խորհրդի նիստին: Այդ ընքացում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Ամենաթարմ