fbpx
Հասարակություն

ՊՆ ԿամԱԶը գլխիվայր շրջվել է. 11 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 11 հոգի, որոնք զինվորներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Տեղում աշխատում են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վայոց ձորի մարզի Ռազմական ոստիկանության ծառայողները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ