fbpx
Աշխարհ

Տեղի է ունեցել Թուրքիայի և Ադբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Նախիջևանում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարի հանդիպումը: Նշենք, որ այնտեղ հունիսի 7-ից սկսվել են «Անխափան եղբայրություն-2019» թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:

Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի նախարարը նշել է, որ երկրի ռազմական հզորությունն ամրապնդելու նպատակով Բաքուն կընդլայնի ռազմատեխնիկական համագործակցությունն Անկարայի հետ:

Թուրք նախարարը ևս գոհունակություն է հայտնել երկու երկրի համագործակցությամբ և Նախիջանում անցկացվող զորավարժություններով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ