Տեղի կունենա «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա պատկերազարդված կոմիքսի շնորհանդեսը

Ամենադիտվածներ

Տեղի կունենա Ամենայն հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա պատկերազարդված կոմիքսի շնորհանդեսը։ Այս մասին տեղեկանում ենք 1Dram թիմի Facebook-ի էջից։

Շնորհանդեսը  կայանալու է դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16:00-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում (հասցեն՝ Մոսկովյան 40, ք. Երևան)։

Հիշեցնենք, որ 1Dram թիմը հանդես է եկել խիզախ նախաձեռնությամբ՝ վերածնունդ տալու մեծն Լոռեցու թողած ժառանգությանը՝ արդի մոտեցումներով ու մատուցմամբ:

Նրանք հավատարիմ են մնացել Թումանյանի պոեմի բովանդակությանը ամբողջովին՝ կոմիքսային լուծումների մեջ չկատարելով սցենարային ոչ մի փոփոխություն, օգտագործելով ճապոնական մանգա ոճը: Երկարատև աշխատանքների արդյունքում, նկարչուհի Քրիստինա Ավանյանի շնորհիվ, ստացել են հետաքրքիր, տպավորող ու հիշվող կերպարներ՝ հայկական կոլորիտով ու պատկերներով: Թիմի կողմից ստեղծված պատկերների միջոցով փորձել են ցույց տալ Թումանյանի բազմաշերտ պոեմի պատմությունը իր բոլոր երանգներով՝ հայրենասիրության և դավաճանության, սիրո արարող և կործանիչ ուժի մասին:

Նշենք նաև, որ նոյեմբերի 30-ին ներկայացվել են պոեմի հիման վրա պատկերազարդված կոմիքսի հիմնական կերպարները՝ Թաթուլը, թագուհին, Շահը, Աշուղները և Դահիճը։

Առավել մանրամասն՝ այստեղ։

Ամենաթարմ