fbpx
Իրավական

Տղամարդը դուրս է եկել «Հայաստան» դաշինքի շտաբից, հարվածել ու հայհոյել կնոջը

Երեկ գիշերը միջադեպ է տեղի ունեցել Նարե Հովհաննիսյանի հետ։ Իր խոսքով՝ իրեն հարվածել է «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբից դուրս եկած մի տղամարդ։ Այս մասին Հովհաննիսյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։

«Ես Երևանում վարձակալությամբ եմ բնակվում (շենքի հասցեն չեմ նշում՝ ելնելով տանտիրոջ նկատմամբ հարգանքից):

Շենքի բնակիչներից մեկը շենքի բակում ավտոլվացման կետ է դրել: Ժամանակ առ ժամանակ մեքենա են լվանում նաև գիշերվա 11-ից կամ 12-ից հետո: Մի անգամ իջել եմ և զգուշացրել, որ աղմուկը դադարեցնեն: Այսօր էլ որոշել էին մեքենա լվանալ գիշերվա ժամը 11:45-ին: Որոշեցի իջնել ու խնդրել, որ հանգիստս չխանգարեն և թողնեն քնեմ: Եվ, իհարկե, չեմ վարանում ընկնել պատմության մեջ: Պարզվում է՝ մեքենա լվացող տղան աշխատողը չէ: Ավտոլվացման կետի դիմաց նստած մի տղամարդ կանչում է տիրոջը, որ հետը խոսեմ: Տերը՝ խմած, գիշերային մայկան հագը, դուրս է գալիս «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի գրասենյակից: Կողքի մարդկանց զրույցներից պարզ է դառնում, որ որպես «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի գրասենյակ օգտագործվում է «Պանտերա» տաքսի ծառայության գրասենյակը, որը նույնպես պատկանում է ավտոլվացման կետի տիրոջը: Սույն պարոնը հարցուփորձ է անում՝ ով եմ, որտեղ եմ ապրում: Պարզում է, որ վարձով եմ ապրում, պարզում է, որ տանտերն իր բարեկամն է, և կիսահեգնական տոնով սպառնում է՝ «շատ լավ, վաղը դու այլևս էդ տանը չես ապրի»: Զրույցի ընթացքում հասկանում եմ, որ ոչ ադեկվատ վիճակում է, խմիչքի հոտ է փչում, խոսում է կոպիտ: Երբ շրջվում եմ, որ հեռանամ, հասցնում է ձեռքով հարվածել ծոծրակիս՝ ձախ կողմից: Շտաբից տղամարդիկ են դուրս գալիս, մինչ իրեն պահում են, ես հասցնում եմ արագ հեռանալ և քայլել դեպի շենքի մուտք: Էդ ընթացքում այդ տղամարդուն շտաբի տղամարդիկ բռնած պահում են, որ չհասնի հետևիցս, բայց շենք մտնելու պահին լսում եմ բերանի արտաթորանքները՝ «ժ․․ տամ վրետ», – գրում է Հովհաննիսյանը:

Նա նշում է, որ նախընտրական շտաբներում սովորաբար ունենում են տարածքների պատասխանատուներ, որոնք ըստ այդ տարածքի ընտրողների ցուցակների նախահաշվարկում են իրենց հարած քաղաքական ուժի ձայները։ «Այդ պարոնի մայրը շենքի լիֆտի գումարներն է հավաքում, գիտի, որ մասնակցել եմ հեղափոխությանը։ Չգիտեմ՝ որտեղից, բայց շենքում ինձ որպես լրագրողի գիտեն, ով շատ ուշ է տուն գալիս՝ գիշերվա ժամը 10-ից հետ։ Ձայները նախահաշվարկելիս ենթադրել են, որ նիկոլական եմ։ Վստահ եմ, սույն պարոնն էլ այդ ատելության ակտը ցուցաբերել է, հենց խոսակցության ժամանակ ինձ նույնականացրել է», – գրում է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այստեղ կարևորն այն է, որ այդ ուժը դեռ չեկած, արդեն բռնություն է գործադրում ու պատկերացնում է, որ գա իշխանության, ինչեր է անելու:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ