fbpx
Ժամանց

Ռուսական տիկնիկի (Russian Doll) խելամիտ և սարսուռ առաջացնող ուղևորությունը. Netflix

Ռուսական տիկնիկը Netflix-ի ամենահետաքրքիր և մութ հեռուստասերիալներից մեկն է։ Այն պատմում է մի կնոջ մասին, ով իր ծննդյան օրվա խնջույքի ժամանակ մահանում է և այդ օրվանից ի վեր նրա կյանքում բոլոր օրերը սկսում են նույնը լինել (արջամկան օրեր): Նա ամեն օր մահանում է և արթնանում՝ մյուս օրը այդ նույն օրը ապրելով։
Այս ամենի մասին պատմում է newyorker.com կայքը:

Գլխավոր կերպարի անունն է Նադյա Վոլկովա։ Ամեն ինչ սկսվում է նրա 36-ամյակի խնջուքի ժամանակ՝ լոգարանում ձեռքերը լվալիս, հնչում է թեմային շատ համապատասխանող երգ Harry Nilsson – Gotta get up ( Հարի Նիլսոն «Պետք է վեր կենալ») և յուրաքանչյուր սերիա սկսվում է այդ նույն տեսարանով։

Նադիան նախընտրում է բոհեմական ապրելակերպը, ունի իրական, լավ ընկերներ: Նա վայելում է կյանքը այնպես, կարծես թե վաղը գոյություն չունի: Սյուժեի ընթացքում բացահայտվում են շատ բաներ նրա բնավորության և հոգեբանական խնդիրների հետ կապված։

Այս հնարամիտ հեռուստասերիալը գնալով ավելի տարօրինակ, հետաքրքիր և մութ է դառնում. Սերիաներից մեկում Նադիան վերելակում հանդիպում է Ալանին, ով իր բնույթով նրա հակապատկերն է։ Ալանը անցնում է նույն բանի միջով ինչ Նադիան։ Նրա օրերն էլ են կրկնվում և նա էլ է ամեն օր մահանում: Նրանց միջև միանգամից կապ է ձևավորվում։ Բայց դա ռոմանտիկ կապ չէ և այս հեռուստասերիալն էլ սիրո մասին չէ: Այն ավելի շատ ունի մռայլության, մելանխոլիայի նոտաներ և ցույց է տալիս մահվան նկատմամբ ոչ միայն սարսափելի, այլև ինչ-որ տեղ գայթակղիչ հայացքը և վերաբերմունքը։

Ինչքան էլ կոնտրաստային է, բայց հեռուստասերիալը տալիս է այնպիսի ուժեղ էմոցիաներ, որ մանրուքները գնահատելը, կյանքը սիրելը և վայելելը դառնում է ավելի հեշտ։

Աննա Մարտիրոսյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ