Բրիտանական The Guardian պարբերականի` «2018-ը`ավտոկրատների տարի» վերնագրով հոդվածում ավտոկրատ առաջնորդների ցանկում ներառել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Պարբերականը Թուրքիայի ղեկավարին բնութագրել է որպես «նախագահական համակարգի անցման համար ճանապարհ հարթող և հավելյալ ուժ ձեռք բերող» անձ:
Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` պարբերականը նշում է, որ սեփական շահերի համար վտանգել է ժողովրդավարությունը, շրջակա միջավայրը և մարդու իրավունքները:
Բացի Թրամփից և Էրդողանից «ավտոկրատ» առաջնորդների ցանկում հայտնվել են Ռուսաստանի, Չինաստանի, Բրազիլիայի, Վենեսուելայի, Ֆիլիպինների, Հյուսիսային Կորեայի նախագահների, Եգիպտոսի վարչապետի և Սաուդյան Արաբիայի արքայազնի անունները:
