fbpx
Ժամանց

The Weeknd-ը թողարկել է Popular սինգլը

The Weeknd-ը, ով այժմ փոխել է իր ստեղծագործական անունն իր իսկական անվամբ՝ Աբել Տեսֆայե, թողարկել է «Popular» սինգլը։ Դրա ձայնագրմանը մասնակցել են Մադոննան եւ Playboi Carti-ն։ Այդ մասին գրում է NME-ն։

Նոր թրեքը պետք է հնչի HBO-ի ամենասպասված «Կուռք» սերիալում՝ The Weeknd-ի եւ Լիլի-Ռոզ Դեփի մասնակցությամբ: Նրանք հայտնվել են նաեւ երգի տեսահոլովակում, որտեղ ներառված են նրանց կադրերը Կաննի կինոփառատոնից։ Հենց այնտեղ է կայացել շոուի պրեմիերան։

«Popular»-ը երկրորդ երգն է, որը The Weeknd-ը թողարկել է առաջիկա շոուին ընդառաջ: Առաջինը` «Double Fantasy» թրեքը, թողարկվել է դեռ ապրիլին:

Ե՛վ «Popular», եւ՛ «Double Fantasy»-ն կհայտնվեն «The Idol Vol. 1», որը կթողարկվի ամսվա վերջին՝ հունիսի 30-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ