Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ զույգը հանդես կգա գեղասահքի աշխարհի առաջնությունում

Ամենադիտվածներ

Կոչ կանեի բոլոր դատավորներին սեփական կամքով հրաժարականի դիմում գրել․ Ստյոպա Սաֆարյան

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Santa Claus Cup գեղասահքի միջազգային մրցաշարում Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը զբաղեցրել է երկրորդ տեղը:

Հայաստանի ներկայացուցիչները 2 ծրագրերի արդյունքում հավաքել են 171.39 միավոր և իրավունք ստացել հանդես գալ աշխարհի առաջնության ռիթմիկ պարերում: Մրցաշարին մասնակցել են 9 պարային զույգեր:

Հիշեցնենք, որ Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը մոտ մեկ տարվա ընդմիջումից հետո նոյեմբերին էր վերադարձել սահադաշտ և մասնակցել Warsaw Cup միջազգային մրցաշարին, որտեղ գրավել էր 8-րդ տեղը:

Santa Claus Cup-ի կանանց մենասահքի հաղթողի կոչումը օրեր առաջ նվաճել էր Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ