fbpx
Իրավական

Ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ ու զինամթերք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ փետրվարի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ մարզի մի բնակիչ տանը թմրանյութ է պահում:

«Հարուցվում է քրեական գործ: Իսկ փետրվարի 13-ին Գառնիի նրա տանը և օժանդակ շինություններում խուզարկություն է կատարվում:

28-ամյա տանտերը, նախքան խուզարկությունը, ննջասենյակի պահարանից ներկայացնում է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող 18 գրամ զանգվածով, իսկ խորդանոցից՝ ինքնաձիգի 13 փամփուշտ, փամփուշտի 25 գնդակ ու նռնակի պայթուցիչ: Մարիխուանայի նմանվող զանգվածներ կային նաև գոմում` 62 գրամ, հացատանը` 390 գրամ։ 6 գրամ էլ մահճակալի ներքնակի տակ կար:

5 գրամ քաշով նմանատիպ զանգված հայտնաբերվեց նաև տան այլ հատվածում, ինչպես և կանեփի հատիկներ ու կաթուցիչ:

Տանտերը հայտնել է, որ կանեփն աճեցրել է իր հողատարածքում` անձնական օգտագործման համար, իսկ փամփուշտները բերել էր Արցախից:

Կատարվում է հետաքննություն, հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ