Մայիսի 30-ին մեկնարկած Կառավարության նիստը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց վիճակագրական տվյալներ հրապարակելով: Նա նշեց, որ մայիսի 27-ին Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է նախորդ ամսված մակրոտնտեսական ցուցանիշները:
«Պետք է արձանագրել, որ առաջին չորս ամսվա տվյալներով, ՀՀ-ում տնտեսական իրավիճակի զարգացումը տեղի է ունենում դրական ու լավատեսական դինամիկայով», – ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ ապրիլին ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ:
«Տնտեսությունն ունի լավ տրամադրություն: Մեր խնդիրն է խթանել այդ լավ տրամադրությունը»,- ասաց վարչապետը:
Տնտեսական ցուցանիշների մասին խոսեց նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: