Առողջապահություն

Տնտեսվարողները խախտել են Պարետի հաստատած կանոնները(ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը  Facebook-ի էջում գրառում է կատարել․

«ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։ Տնտեսվարողները տեղեկացված են եղել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից։

Արձանագրված հիմնական խախտումներն են՝

Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ,

 Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),

Առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ։ Խախտվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի այլ կետեր եւս։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գիծն է 8107։
Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ http://hlib.am/20.03.2020.html հղումով»։

Մի շարք սուպերմարկետներում խախտումներ են արձանագրվել

ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։ Տնտեսվարողները տեղեկացված են եղել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից։Արձանագրված հիմնական խախտումներն են՝❌ Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ,❌ Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),❌ Առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ։ Խախտվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի այլ կետեր եւս։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գիծն է 8107։Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ http://hlib.am/20.03.2020.html հղումով։

Geplaatst door Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն op Zaterdag 28 maart 2020

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ