Ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։
Դրա ընթացքում ելույթով հանդես եկավ նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անհրաժեշտ փաստաթղթերի համաձայնեցման հարցում օպերատիվ աշխատանքի համար:
Տոկաևը նաև շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որ վերջինս ՀԱՊԿ խաղաղապահներին հասցրեց Ղազախստան։
Ղազախստանի նախագահը նաև շնորհակալություն հայտնեց Ղրղզստանի, Բելառուսի ու Տաջիկստանի նախագահներին՝ քաղաքական եղբայրության համար։