Մադրիդի «Ռեալ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը բուժզննում է անցել։ Այս մասին հայտնում է Marca-ն:
Գերմանացի կիսապաշտպանը Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Գրանադա»-ի հետ խաղում ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել:
«Ռեալ»-ը Կրոսի ապաքինման ժամկետների մասին դեռևս տեղեկություն չի հաղորդել:
Նշենք, որ Տոնի Կրոսն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Ռեալ»-ի բոլոր հանդիպումներին: