fbpx
Սպորտ

Տոտենհեմը մոտ է Դիբալային ձեռք բերելուն

«Տոտենհեմ»-ը հաջողությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել «Յուվենտուս»-ի հետ Պաուլո Դիբալայի տրանսֆերի շուրջ։ Սակայն ֆուտբոլիստի իմիջային իրավունքների հարցը դեռևս չի լուծվել։

Ինչպես հաղորդում է The Independent-ը, «Տոտենհեմը» պատրաստ է բավարարել 25-ամյա ֆուտբոլիստի պահանջները, եթե «Յուվենտուս»-ի ղեկավարը վաճառի նրան։

Դիբալայի իմիջային իրավունքների հարցը միակ խնդիրն է գործարքի համար։ Այժմ ֆուտբոլիստի իմիջային իրավունքները պատկանում են Մալթայում գործող Star Image կազմակերպությանը։ Այս հարցը կարգավորելու համար անգլիական ակումբը հավելյալ գումար պետք է վճարի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ