fbpx
Սպորտ

Տոտենհեմը անորոշ ժամանակով աշխատակիցներին արձակուրդ է ուղարկել

«Տոտենհեմի» նախագահ Դանիել Լեվին հայտարարել է ակումբի 550 աշխատակիցների անորոշ ժամանակով արձակուրդ ուղարկելու մասին: Նման որոշում է կայացվել ակումբի ղեկավարության կողմից:

Կորոնավիրուսի հետևանքով լուրջ  ֆինանսական կորուստներ չկրելու համար` ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել աշխատակիցների աշխատավարձը 20 տոկոսով կրճատելու մասին:

Հատկանշական է նաև, որ նույն օրը «Տոտենհեմը» հրապարակել է տարվա ֆինանսական հաշվետվությունը: Հաշվետվությունից պարզ է դառնում, որ միայն 2019 թվականին Դանիել Լեվին վաստակել է 4 միլիոն ֆունտ ստերլինգ: Այսպիսով Լևին դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաշատ վարձատրվող նախագահը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ