fbpx
Սպորտ

Ինչ-որ տպավորիչ բան արեցինք. Մոդրիչ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է ակումբի չեմպիոնական կոչումը նվաճելու մասին։

«Շատ եմ աշխատել, անդադար երկու տարի։ Սրանք աշխատանքիս պտուղներն են։ Շատ գոհ եմ անհատական ելույթներից ու հատկապես թիմից։

Ինչ-որ տպավորիչ բան արեցինք ոչ միայն այս ամիս, այլև ողջ մրցաշրջանում։

Մարզչին միշտ ասում եմ, որ ուզում եմ խաղալ, որ խաղալով ինձ ավելի լավ եմ զգում։ Չեմ սիրում հանգստանալ, ու մարզիչը գիտի դա։ Նա ուզում է ռոտացիա անել կազմում, քանի որ շատ խաղացողներ ունենք, որոնք լավ են խաղում, բարձր մակարդակով։

Ինձ դուր է գալիս միշտ խաղալը։ Ինձ համար խաղալը հարմարավետ է։ Ուզում եմ, որ նայեն, թե ինչպես եմ խաղում, ոչ թե տարիքիս», – Մոդրիչի խոսքերը փոխանցում է AS-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ