2024 թվականին ԱՄՆ-ում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, սակայն Դոնալդ Թրամփի կրտսեր որդին երեկ հայտարարել է, որ մտադրություն չունի առաջադրվել նախագահի պաշտոնում։
Փետրվար ամսին տեղի է ունեցել հարցում և քաղաքացիների 29 տոկոսը ցանկացել է նախագահի պաշտոնում տեսնել Թրամփի որդուն։
«Լսեք, ես չեմ պատրաստվում առաջադրվել նախագահի պաշտոնում 2024 թվականին: Ինձ դուր է գալիս այս խաղը: Իմ միակ նպատակը հորս վերընտրվելն է»,- ասել է Թրամփ կրտսերը: Նա նաև պատմել է, որ վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարը խնդրել է իրեն «ավելի հանգիստ լինել» Twitter-ում:
Այս մասին նա հայնել է Axios լրատվական կայքին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում 59-րդ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: