Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են իրավիճակն Իրաքում ու «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-800-ի կործանումը Թեհրանի մոտ։ Այս մասին նշվում է Կանադայի վարչապետի գրասենյակի հայտարարությունում։
Հայտարարությունում ասվում է, որ երկու երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակել իրաքի իրավիճակի և Իրանի դեմ հետագա քայլերի մասին։ Կանադայի վարչապետն ու ԱՄՆ նախագահը քննարկել են նաև Իրանում ավիավթարի պատճառները պարզելու հետաքննության անցկացման անհրաժեշտությունը։
Բացի դրանից՝ Թրյուդոն և Թրամփը պայմանավորվել են կապ պահպանել և շարունակել աշխատել միջազգային ընկերակցության այլ անդամների հետ միասին՝ ապահովելու համար անվտանգությունն ու կայունությունը Մերձավոր Արևելքում։
