ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Ամերիկայի և Իրանի պաշտոնական անձինք քննարկել են հանդիպման կամ հեռախոսազրույցի հավանականությունն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ժամանակ, սակայն պնդել է, որ հենց ինքն է հերքել այդ ծրագրերը։ Այս մասին հաղորդում է AP-ը:
Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են այդ հավանականությունը, սակայն Իրանը ցանկացել է մեղմել պատժամիջոցները՝ որպես հանդիպման նախապայման:
«Ես ասել եմ՝ դուք, հավանաբար կատակում եք»,-հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ Ռոհանին ցանկացել է հանդիպել ԱՄՆ-ում: